ԿԱՐԾՈՒՄ ԵՔ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ
ԶԵՆՔՈ՞Վ ՌՄԲԱԿՈԾԵԻՆ. ՌԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ
Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի, կովկասի խնդիրների եւ անվտանգության կենտրոնի գիտաշխատող, կովկասյան համագործակցություն ՀԿ տնօրեն ՍԻԼԱԵՎ ՆԻԿՈԼԱՅ ՅՈՒՐԵՎԻՉԸ "Իրավունքի" հետ զրույցում Հայաստանի կողմից ԵՏՄ-ի անդամակցությունը գնահատեց բարձր, նշելով.
- ԵՏՄ Հայաստանի անդամագրությունը բնական եմ համարում, քանի որ ՌԴ-ն լավագույն տնտեսական գործընկերն է Հայաստանի համար, որը վերաբերվում է առեւտրին, ներդրումներին, տեղափոխումներին եւ այլն: Բայց անդամագրվելով այս տնտեսական մեծ կառույցին պետք չէ միանգամից սպասել, կամ պահանջել մեծ արդյունքներ: Սակայն սա մի պրոեկտ է, որը հաշվարկված է տասնյակ տարիների համար: Բացի տնտեսական համաձայնագրից մենք Հայաստանի հետ ունենք նաեւ անվտանգության պայմանագիր եւ այս ամենը այդքան էլ գնահատելի չէր լինի, եթե համագործակցեինք միայն անվտանգության, կամ միայն տնտեսական ասպեկտներում:
- Մեր ընդդիմությունը անընդհատ շեշտադրում է այն հանգամանքը, որ գոնե այս տարվա մեր սահմանին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները իրականացրվել են ՌԴ-ից գնված զենքով: Ի՞նչ կասեք:
- Ես կարծում եմ, որ դա հռետորական չափազանցություն է: Որքանով, որ ես տեղեկացված եմ այն զենք-զինամթերքը, որոնք կիրառել է Ադրբեջանը Ղարաբաղյա հակամարտության ընթացքում, դա մեզանից գնվածը չի եղել:
- Բայց չէ՞ որ հույս չկա, որ մի օր էլ այդ զենքը չեն կիրառի:
- Այո ես հասկանում եմ Ձեր հարցի իմաստը, հայ ժողովրդի մտահոգությունը: Բայց ես հետեւյալը կասեմ, որ Ռուսաստանը քանի որ ունի ռազմատեխնիկական հարաբերություններ, թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի հետ, հենց դա, այդ լարված իրավիճակը դարձնում է ավելի կանխատեսելի: Ինչ եք կարծում, շատ ավելի լավ կլիներ, որ այդ զենքը լիներ ամերիկյա՞ն:
- Ոչ իհարկե, բայց եւ այնպես մենք ՌԴ-ի հետ ունենք կնքած 49 տարվա անվտանգության պայմանագիր:
- Այո ճիշտ եք ասում, բայց այդ պայմանագիրը չի սահմանափակում այն, որ մենք կարող ենք զենք չվաճառել երրորդ երկրին: Հասկանանում եմ այս հարցի էմոցիոնալությունը, բայց վերլուծելով պետք է կարեւորել այն, որ ճիշտ կլինի քիչ զգացմունքայնություն դրսեւորել: Կա փաստ, որ Ռուսաստանն ունի, թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի հետ վստահելի հարաբերություններ, եւ կողմերից մեկին դա հաստատ դուր չի գալիս եւ ըստ էության կարելի է ասել, որ դա երկու կողմերին էլ դուր չի գալիս:
Նյութն ամբողջությամբ կարդացեք վաղը, «Իրավունք» թերթի հերթական համարում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ