Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ ԱՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԻՐ ՀԱՐԵՎԱՆԻՆ ՍՊԱՆԱԾ ԿԱՐԻՆԵ ՍՈԲՉԵՆԿՈՆ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱ՞ՆԴ

$
0
0

ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ ԱՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԻՐ ՀԱՐԵՎԱՆԻՆ ՍՊԱՆԱԾ  ԿԱՐԻՆԵ ՍՈԲՉԵՆԿՈՆ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱ՞ՆԴ

 

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Կարեն Մկրտչյանի սպանության փաստով հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկանում ենք «datalex» տեղեկատվական կայքից:

Հիշեցնենք, որ Կարինե Սոբչենկոյին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այս տարվա հունիսի  30-ին Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի թիվ 2 տան նկուղային հարկում գտնվող սենյակներից մեկում, վրդովված լինելով Կարեն Մկրտչյանի կողմից իրեն սեռական հարաբերություն անելու առաջարկ կատարելու հանգամանքից, խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, դիտավորությամբ ապօրինաբար նրան զրկելով կյանքից:

Դեկտեմբերի 12-ի  դատական  դռնբաց նիստում   դատարանը,  դատավոր Ա. Գաբրիելյանի նախագահությամբ քննության առավ  ամբաստանյալ Կարինե Վիկտորի Սոբչենկոյի պաշտպան` Կարեն Մանուչարյանի միջնորդությունը` ստացիոնար դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին:

Ամբաստանյալ Կարինե Վիկտորի Սոբչենկոյին` ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ շուրջ 20 տարի սիրային կապերի մեջ է գտնվել Ռուբիկ Միշայի Հովհաննիսյանի հետ և վերջինիս հետ շուրջ 1 տարի համատեղ, վարձակալական հիմունքներով բնակվել են Երևան քաղաքի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի թիվ 2-րդ տան նկուղային հարկում գտնվող սենյակներից մեկում։ 2014թ. հունիսի 29-ի երեկոյան ժամերին Ռուբիկ Հովհաննիսյանը գնացել է աշխատանքի, իսկ Կ.Սոբչենկոն միայնակ մնացել է տանը։ Նույն օրը, Կարեն Մկրտչյանը հյուրընկալվել է իր ծանոթ, վ արձակալական հիմունքներով նույն տան նկուղային հարկի մեկ այլ սենյակում բնակվող Գագիկ Հովհաննիսյանին, որտեղ վերջիններս ընթրել են և ալկոհոլ օգտագործել։ Դրանից հետո, Գ.Հովհաննիսյանը քնել է, իսկ Կ.Մկրտչյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ և տեղյակ լինելով, որ Կարինե Սոբչենկոյի ընկերը՝ Ռուբիկ Հովհաննիսյանը, աշխատանքի վայրում է, օգտվելով Կ.Սոբչենկոյի միայնակ լինելու հանգամանքից, ժամը 00: 10-ի սահմաններում գնացել է նրա սենյակ և սեռական հարաբերություն անենալու առաջարկ կատարել, որին Կ.Սոբչենկոն մերժել է, դուրս հանել սենյակից և ներսից կողպել դուռը։ Քիչ անց, Կ.Մկրտչյանը հետ է վերադարձել և տեսնելով, որ դուռը փակ է, թակել է այն և կրկին սեռական հարաբերություն ունենալու առաջարկ կատարել, որին Կ.Սոբչենկոն դարձյալ մերժել է և պահանջել է հեռանալ։ Դրանից հետո, Կ.Մկրտչյանը մի քանի անգամ կրկին նույն առաջարկով դիմել է Կ.Սոբչենկոյին և տեսնելով, որ վերջինս չի համաձայնում, վերադարձել է Գ. Հովհաննիսյանի վարձակալած սենյակ և նստել բազմոցին։ Կ.Սոբչենկոն, վրդովվելով Կ.Մկրտչյանի կողմից իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ կատարելու հանգամանքից, իր սենյակից վերցրել է խոհանոցային դանակը, գնացել Գ. Հովհաննիյանի վարձակալած սենյակ և դանակով սպանելու դիտավորությամբ 2 անգամ հարվածել է Կ.Մկրտչյանի կրծքավանդակին, որից հետո դուրս է եկել սենյակից, զանգահարել իր կողմից վարձակալած տան տիրոջը՝ Խաչիկ Մարգարյանին և պատմել կատարվածի մասին։ Վերջինիս խնդրանքով նրա կինը՝ Դիանա Մարգարյանը, զանգահարել է շտապօգնություն։ Քիչ անց, մոտեցել է շտապօգնության անձնակազմը և Կ.Մկրտչյանին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս Կարինե Սոբչենկոյի կողմից պատճառված կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի թափանցող և աջ կեսի չթափանցող ծակած-կտրած վնասվածքների հետևանքով հեմոռագիկ շոկից 30.06.2014թ., ժամը 03:50-ին մահացել է։
Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Կարինե Վիկտորի Սոբչենկոյի պաշտպան` Կարեն Մանուչարյանը, հայտնեց դատարանին, որ նախաքննության ընթացքում Կարինե Սոբչենկոն իր ցուցմունքներում հայտնել է, որ նա չի հիշում թե ինչպես է դանակով հայտնվել Կ.Մկրտչյանի սենյակում և դեպքը հիշում է միայն այն պահից, երբ կանգնած է եղել իր խոհանոցի դանակը ձեռքին Կ.Մկրտչյանի սենյակում։ Նախաքննությանը Կ.Սոբչենկոն նաև հայտնել է այն մասին, որ տարիներ առաջ ստացիոնար հետազոտվել և բուժման կուրս է անցել Վանաձորի հոգեբուժարանում, քանի որ մանկուց տառապում է հոգեկան հիվանդությամբ։ Պաշտպանության կողմը հարցումներ է կատարել հոգեբուժարաններ և 06.11.2014թ. ստացել է պատասխան գրություն Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերից, որտեղ մասնավորապես հայտնվել է, որ Կարինե Վիկտորի Սոբչենկոն Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում հաշվառված է եղել 18.06.1987թ.՝ «Թեթև դեբիլություն՝ փսիխոպատանման վարքով» ախտորոշմամբ։ 1993թ. բնակության վայրի փոփոխության կապակցությամբ հանվել է հաշվառումից։
Նախաքննության ընթացքում պաշտպանության կողմը, հիմք ընդունելով Կ.Սոբչենկոյի հոգեկան անառողջության վիճակը, միջնորդել է նշանակել ստացիոնար դատահոգեբանական-հոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն, որը անհիմն մերժվել է, ուստի միջնորդություն ներկայացրեց դատարանին և խնդրեց ամբաստանյալ Կարինե Սոբչենկոյի նկատմամբ նշանակել ստացիոնար համալիր դատհոգեբանական-հոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն՝ պարզելու համար՝
գ Հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները և ամբաստանյալի հոգեկան առողջության վիճակը, կարող էին արդյոք գործով տուժող Կ.Մկրտչյանի տևողական հակաօրինական գործողությունները Կարինե Վիկտորի Սոբչենկոյի մոտ առաջացնել կումուլյատիվ /կուտակային/ հոգեկան խիստ հուզմունքի վիճակ։
գ Մեղսագրվող արարքը Կ.Սոբչենկոն կատարել է արդյոք հոգեկան խիստ հուզմունքի վիճակում։
գ Տառապել է արդյոք նախկինում Կ.Սոբչենկոն և տառապում է արդյոք ներկայումս որևէ հոգեկան հիվանդությամբ և եթե այո «ապա ինչպիսի։
Ամբաստանյալ Կ.Սոբչենկոն միացավ իր պաշտպանի միջնորդությանը և խնդրեց այն բավարարել։
Տուժողի իրավահաջորդ Միքայել Մկրտչյանը և մեղադրող Ռ.Երիցյանն առարկեցին միջնորդության դեմ։
Դատարանը լսելով կողների կարծիքը և քննարկելով միջնորդությունը, գտնում է, որ այն հիմնավոր է և ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն ՀՀ քր. դատ. օր-ի 345 հոդվածի 1-ին մասի. «Եթե նախաքննության ժամանակ փորձաքննություն չի նշանակվել, դատական քննության ժամանակ կողմերն իրավունք ունեն միջնորդել այն նշանակելու (...)»։
Իսկ նույն օրենսգրքի 246 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե քրեական գործով նշանակություն ունեցող որևէ հարցի պարզումը հնարավոր է միայն տարբեր բնագավառներում հատուկ գիտելիքների կամ հետազոտության տարբեր մեթոդիկաների միաժամանակյա կիրառման հիման վրա, ապա պետք է նշանակվի համալիր փորձաքննություն (...)։
Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության ժամանակ ամբաստանյալ Կարինե Սոբչենկոյի նկատմամբ դատահոգեբանական և դատահոգեժուական փորձաքննություն չի նշանակվել, իսկ դատաքննության ընթացքում վերջինիս պաշտպանը հիմնավոր փաստեր ներկայացրեց Կ.Սոբչենկոյի հոգեկան վիճակի հետ կապված, հետևաբար, քանի որ նախաքննության ընթացքում փորձաքննություն չի նշանակվել, ուստի դատարանը գտնում է, որ ամբաստանյալի վարքագծի և հոգեկան վիճակի հետ կապված մի շարք հարցեր պարզելու համար անհրաժեշտ են դատահոգեբանական և դատահոգեբուժական բնագավառի հատուկ մասնագիտական գիտելիքներ, ուստի պաշտպանական կողմի միջնորդությունը պետք է բավարարել և ամբաստանյալ Կարինե Վիկտորի Սոբչենկոյի նկատմամբ նշանակել ստացիոնար դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր հանձնաժողովային փորձաքննություն։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 246, 345 և 313 հոդվածներով դատարանը որոշեց ամբաստանյալ Կարինե Վիկտորի Սոբչենկոյի նկատմամբ նշանակել ստացիոնար դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր հանձնաժողովային փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի փորձագետներին: Վերջիններս պետք է պարզեն`հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները և ամբաստանյալի հոգեկան առողջության վիճակը, կարող էին արդյոք գործով տուժող Կ.Մկրտչյանի տևողական հակաօրինական գործողությունները Կարինե Վիկտորի Սոբչենկոյի մոտ առաջացնել կումուլյատիվ /կուտակային/ հոգեկան խիստ հուզմունքի վիճակ։ 2. Մեղսագրվող արարքը Կ.Սոբչենկոն կատարել է արդյոք հոգեկան խիստ հուզմունքի վիճակում։ 3. Տառապել է արդյոք նախկինում Կ.Սոբչենկոն և տառապում է արդյոք ներկայումս որևէ հոգեկան հիվանդությամբ և եթե այո, ապա ինչպիսի։

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles