Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ. «ԱՎԵԼԻ ԼԱՎ ԷՐ ՀՀ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԵՏ ՉՀԱՆԴԻՊԵԻՆ, ԷԼԻ ՄՆԱՅԻՆ ԸՆԿԵՐՆԵՐ»

$
0
0

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ. «ԱՎԵԼԻ ԼԱՎ ԷՐ ՀՀ

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԵՏ ՉՀԱՆԴԻՊԵԻՆ, ԷԼԻ ՄՆԱՅԻՆ

ԸՆԿԵՐՆԵՐ»

 

ՀՀ ոստիկանությունը նկատողություն է տվել  ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Լեւոն Երանոսյանին ՀՀ ոստիկանապետը «ականջները շան թուլի պես կտրելու» հայտարարության պատճառով:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն օրեր առաջ  ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է, որ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին իր հրահանգով են ծեծել` Սերժ Սարգսյանին հայհոյելու համար: «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»,- հայտարարել էր Երանոսյանը:

Ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` ինչպես է գնահատում փոխոստիկանապետին տրված նկատողությունը: Պրն Խուդավերդյանը, ով նախկինում աշխատել է ոստիկանությունում, ասաց, որ փոխոստիկանապետին ոչ թե պետք է նախազգուշացում տրվեր, այլ նրա հարցը դրվեր կոլեգիայի նիստի քննարկման, որից հետո  հեռացնել փոխոստիկանապետին աշխատանքից:

Ինչ վերաբերում է որոշ անհատների այն կարծիքին, թե ինչու են ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն ու Մանվել Եղիազարյանև  հաց կիսել ՀՀ փոխոստիկանապետի հետ ու հիմա էլ  բողոքում են, արցախյան ազատամարտի մասնակիցն այսպես արձագանքեց. «Մանվելն ու Ռազմիկն իրենց յուրովի մեկնաբանությունը տվել են, ես էլ ասեմ հետեւյալը: Լեւոն Երանոսյանը, Մանվել Եղիազարյանն ու Ռազմիկ Պետրոսյանը եղել են ընկերներ, բայց ինձ էլ  շատ տեղեր հրավիրում, ես մերժում եմ: Ամեն դեպքում, եթե վախճանը սա էր լինելու, կամ լինելու էր այնպիսի խոսակցություն, որը ոչ մեկի հոգուն հարազատ չէր լինելու, ավելի լավ էր չհանդիպեին, էլի մնային ընկերներ: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ, կոչվեց հաց բթխեղդոց»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles