«ՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿԻ»-ն ԱՐՅՈՒՆ Է ԹԱՓՈՒՄ
Ոստիկանության ամփոփագրից.«Դեկտեմբերի 11-ին, ժամը 16:30-ին Մուշեղ Խ.-ն հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18.30-ից մինչև 19:30 ընկած ժամանակահատվածում, Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մուտքում, «Օդնոկլասսնիկի» ինտերնետային կայքում հաղորդագրություններ գրելու ընթացքում ծագած վիճաբանության հետևանքով, իր ծանոթ Արոն դանակով հարվածել է իրեն և պատճառել վնասվածք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արոն 1990 թ. ծնված Արայիկ Մ.-ն է, որը դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին տնից բերման է ենթարկվել բաժին և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Արայիկ Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն»: