Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՂՋԱՄԻՏ ՀԱՅ ՄԱՐԴ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԻ ԱՐԱՏԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԴԵՄ»

$
0
0

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՂՋԱՄԻՏ ՀԱՅ ՄԱՐԴ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԻ ԱՐԱՏԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԴԵՄ»

 

Օրերս մի շարք քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր դասի ներկայացուցիչների եւ անհատների մասնակցությամբ տեղի ունեցավ «Հոգեւոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքները, դրանց դիմագրավելու ձեւերը եւ միջոցները» թեմայով համաժողով: Այսուհետ վերոնշյալ համաժողովը կդառնա ամենամյա, քանի որ շուրջ 100 հասարակական, քաղաքական կազմակերպությունների, նախաձեռնությունների, կենտրոնների, միությունների, ԶԼՄ-երի ներկայացուցիչների կողմից ստորագրվեց «ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ» հոգեւոր-ազգային արժեհամակարգի պաշտպանության համահայկական դաշինքի (այսուհետ` «ԴԱՇԻՆՔ») ստեղծման մասին հռչակագիր:  Այս «ԴԱՇԻՆՔ»-ին է միացել նաեւ «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպությունը, որի փոխնախագահ ԳԻՍԱԿ ԴԻՄԱՔՍՅԱՆԻ հետ էլ զրուցեց «Իրավունքը»:

-Գիսակ, ինչո՞վ էր պայմանավորված, որ միացաք այս «Դաշինքին»:

- «Ազգային արժեքների պահպանման ճակատը» դատապարտում է բոլոր արատավոր երեւույթներն ու այլասերումները եւ այս համաժողովը, որը պայքարելու է «գենդերային օրենքի» դեմ, մենք ողջունում ենք: Եվ ընդհանրապես պատրաստ ենք աջակցելու այսպիսի նախաձեռնություններին եւ սատար կանգնելու կազմակերպիչներին:

- «Ազգային արժեքների պահպանման ճակատի» երկարատեւ պայքարի շնորհիվ վերջապես այսօր ավանդական, նորմալ ընտանիքները կարողանում են իրենց երեխաների հետ միասին զբոսնել Կոմայգում: Արդյո՞ք կսահմանափակվեք այս ձեռքբերումով:

- Մեր հասարակական կազմակերպությունն, ինչպես նշեցիք, մեծ հաղթանակ ունեցավ Կոմայգու հետ կապված, որից բոլորդ էլ քաջատեղյակ եք, բայց մենք չենք բավարարվում այդ ձեռքբերումով եւ շարունակելու ենք մեր ազգանվեր եւ ազգային արժեքների պահպանմանն ուղղված գործընթացը:

- Այսինքն` նոր նախաձեռնություններ ունե՞ք:

-Իհարկե, կան ծրագրեր, բայց այդ նախաձեռնություններն այս պահին քննարկման փուլում են: Քննարկումներից հետո հանրությանն անպայման կտեղեկացնենք մեր գործունեության հետագա ընթացքի մասին:

- Ինչպես տեսնում ենք թե՛ տարատեսակ աղանդները, թե՛ ԼԳԲՏ լոբբիստները խիստ ակտիվ պաշտպանության են անցել, ըստ Ձեզ, հնարավոր կլինի՞ հիմնովին արմատախիլ անել  այս արատավոր երեւույթները:

- «Ազգային արժեքների պահպանման ճակատը» պայքարում է եւ շարունակելու է պայքարել Ձեր նշած այդ մի շարք արատավոր երեւույթների`մասնավորապես աղանդավորների եւ «գենդերային օրենքի» ջատագովների դեմ: Իմ կարծիքով ոչ միայն հասարակական կազմակերպությունները , այլեւ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր ողջամիտ հայ մարդ պետք է պայքարի արատավոր երեւույթների դեմ եւ իր լուման ներդնի այդ հարցում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles