Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԿԱՎՆ ԱՆՇՈՒՆՉ ԻՐ Է` ՄԻՆՉ ՄԱՐԴՈՒ ՁԵՌՔԻՆ ՀԱՅՏՆՎԵԼԸ…»

$
0
0

«ԿԱՎՆ ԱՆՇՈՒՆՉ ԻՐ Է` ՄԻՆՉ ՄԱՐԴՈՒ ՁԵՌՔԻՆ ՀԱՅՏՆՎԵԼԸ…»

 

Հաճախ օրիգինալ ու խորհուրդ-ասելիք պարունակող նվեր ընտրելու համար երկար մտորումների մեջ ենք ընկնում` չկողմնորոշվելով` ուր գնալ չկրկնվող մի աշխատանք գտնելու համար: Մշակույթի մայրաքաղաք Գյումրիում այս խնդիրը ևս կարծես իր լուծումն ստացել է. հայկական ավանդական Կերամիկա հետազոտական կենտրոնի «Վիլլա Ջ.Կրոսս» արհեստագործական արվեստանոցում կարելի է գտնել բազմաթիվ ձեռագործ աշխատանքներ`ազգային կոլորիտ, համ ու հոտով: Արվեստանոցը, ճիշտ է, դեռ ընդամենը 1 տարվա կյանք ունի, բայց հասցրել է  ուշադրության կենտրոնում հայտնվել: Առաջին հարկում դեռևս գործում է միայն խեցեգործության բաժինը, բայց շուտով հնարավոր կլինի նաև գորգագործության, արծաթագործության և այլ ժողովրդական արհեստների բաժինների ականատեսը լինել:

Արվեստանոցում իր խեցեգործական աշխատանքները ներկայացնողներից մեկն էլ  ԱՐԿԱԴԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ է, ով Ճարտարագիտական համալսարանի 5-րդ կուրսի ուսանող է և 1 տարի է` աշխատանքային մասնագիտացված տարբերակով զբաղվում է խեցեգործությամբ: «Խեցեգործություն չեմ սովորել, ուղղակի կավի հետ աշխատանքը չափազանց սիրելով` կարողացել եմ հմտություններ ձեռք բերել և աշխատել այս բնագավառում: Այս պահին զբաղված եմ սալիկների պատրաստման աշխատանքներով, ինչպես նաև արդեն արված աշխատանքների լաքապատում-փչով, որոնք վառարանների մեջ դնելով` վերջնական տեսքի եմ բերում»,- «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում պատմում  է Արկադին, ապա վստահեցնում. «Կավն անշունչ իր է` մինչ մարդու ձեռքին հայտնվելը, այնուհետև այն կյանք է ստանում ու դառնում երևակայությունդ կրող շնչավոր առարկա»:

 


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles