ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ. «ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ, ԲԱՅՑ...»
Image may be NSFW.
Clik here to view.Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր չի մասնակցել ընդդիմության ու «Այլընտրանքի»`ԲՀԿ-ի հայտարարած բոյկոտին վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ու մի քանի ազատամարտիկների վրա տեղի ունեցած հարձակումների պատճառով: «Իրավունքի» հետ զրույցում պատգամավորն ասաց, որ ընդդիմադիրների քննարկումներին չի մասնակցել, բացի այդ` ընդունվում էր մաքսային գործունեությունը կարգավորող օրինագիծն, որի քվեարկությունը չէր կարող չմասնակցել պատգամավորը:
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների ու «Այլընտրանքի» բոյկոտին, պրն Մարուքյանն ասաց, որ նրանք հանդիպել են ԱԺ նախագահի հետ, ապա էլ բոյկոտն ինչի համար էր: «Մենք բոլորս դատապարտում ենք բռնությունները: Պատգամավորների նկատմամբ բռնություններ տարբեր տարիներին եղել են: Բայց վերջին անգամ բռնություն եղել է 1996 թ-ին: Պատգամավորի նկատմամբ բռնությունը բոյկոտով կամ չբոյկոտով չէ, այլ ընդհանուր անհանդուրժողական դրսեւորում ցուցաբերելով, դրանք բացահայտելով»,- ասաց օրենսդիրի ներկայացուցիչը:
Էդմոն Մարուքյանը դժվարացավ է ասել, թե ինչու նախկինում ընդդիմադիրները նիստը բոյկոտելու նախաձեռնությամբ հանդես չէին գալիս:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ