Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆԳ ՀՈԳՈՎ ՎԵՑ ԵՐԳ Է ԵՐԳՈՒՄ

$
0
0

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆԳ ՀՈԳՈՎ ՎԵՑ ԵՐԳ Է ԵՐԳՈՒՄ

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` երեկ խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ (բացառությամբ մի քանիսի) ժամը 18.30-ին հրավիրվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` քննարկելու, ինչպես ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը որակեց, ստեղծված "բեսպրեդելը": Իրականում պարզվեց, որ "բեսպրեդել" հենց ԲՀԿ-ում է տիրում, քանի որ արտահերթ նիստին գրանցվեց 45 պատգամավոր` ԲՀԿ-ական պատգամավորների կողմից բացակա գործընկերների տեղն էլ կոճակ սեղմելով հանդերձ: Ի դեպ, գրանցումն էլ տեղի ունեցավ երկու անգամ, քանի որ տնից-տեղից հապշտապ եկած ու ոչ պաշտոնական հագուստով պատգամավորները, ովքեր եկել էին անհրաժեշտ քանակ ապահովելու համար, մոռացել էին, թե ինչպես է գրանցումը կատարվում: Ինչեւէ, "ԱԺ կանոնակարգ" ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեցին: Ինչպես չկայացած նիստից հետո նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ. "Արդյունքում ո՛չ արտահերթ նիստ ունեցանք, ո՛չ էլ 6 խմբակցության կողմից ընդունված հայտարարություն":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles