↧
ԻՇԽԱՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ. ՛՛ ՍԻՐԵ՛Ք ՄԵԶ, ՄԵՆՔ ԷԼ ՁԵԶ՛՛
՛՛Աշխարհում ամենադժբախտ մարդիկ նրանք են, ովքեր առավոտյան արթնանում են ու հասկանում, որ իրենց ոչ ոք չի սիրում՛՛,- ՛՛Իրավունք՛՛-ի հետ զրույցում պնդեց Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան ԻՇԽԱՆ ՂԱՐԲԻՅԱՆԸ: Իսկ թե ի՞նչ նվեր է պատրաստվում մատուցել կնոջը` Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասանուհուն Թեհմինե Խաչատրյանին դերասանը հավելեց. ՛՛Եթե ուզում եմ սիրածս կնոջը նվեր անել, ապա չեմ սպասում, որ գա այդ միամսյակը կամ ծննդյան օրը… Կինս, Փառք Աստծո, այն մարդկանցից է, որը բացարձակ ուշադրություն չի դարձնում նման բաների վրա: Մեր ապրած ամեն մի օրը երկուսիս համար էլ ավելի թանկ նվեր է, քան որեւէ օրիգինալ նվեր գնելը՛՛: Դերասանը սրտանց շնորհավորեց բոլոր կանանց ու աղջիկներին գալիք տոնի կապակցությամբ. ՛՛Միշտ գեղեցիկ ու կանացի եղե՛ք, մնացե՛ք մեր կողքին, սիրե՛ք մեզ, մենք էլ՝ ձեզ…՛՛:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ