Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼ ԱԶԳԱՅԻՆԸ

ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼ ԱԶԳԱՅԻՆԸ

Image may be NSFW.
Clik here to view.
2013թվականի մարտի 6-ը Երևան քաղաքի պատմության թանգարանի աշխատակազմի և ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանային բաժնի 3-րդ կուրսի ուսանողների համար օրացույցի վրա կդաջվի կարմիր գույնով:
Թանգարանում հավաքված այցելուների, հյուրերի նպատակը մեկն էր` ականատես լինել ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանային բաժնի ուսանողների կազմակերպած 
<<Հայ ազգային տոներ>> խորագրով միջոցառմանը: Միջոցառումը մեկնարկեց հայկական ավանդական հարսանիքի ներկայացմամբ, այնուհետև ուսանողներն իրենց դերասանական խաղի միջոցով հյուրերին ներկայացրեցին <<Բարեկենդան>> տոնի նշանակությունն ու գեղեցիկ սովորույթները: Իսկ վերջում ուսանողներից Մարիամ Ղուկասյանը շատ հանգամանալից ու վարպետորեն ներկայացրեց Մեծ պահքի ութ կիրակիների և Սուրբ Զատիկ տոնի խորհուրդն ու մեծ նշանակությունը:
Հյուրերի, թանգարանի այցելուների հիացական հայացքներն ու ողջույներն ծափերի տեսքով ապացույց էին այն բանի, որ կատարված աշխատանքը հիանալի է, գեղեցիկ և որ ամենակարևորն է սովորեցնող ու կրթող:
<<Մեր թանգարանի դեսպանները հանրապետությունում>> ահա նման պատվի արժանացան ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողները թանգարանի աշխատակազմի կողմից և կատարած լավ աշխատանքի փոխարեն նրանք ստացան Երևան քաղաքի պատմության թանգարանի <<Գիտական հոդվածների ժողովածուներ>>-ի հատորները:
Ոգևորված իրենց կատարած գործից և ոգեշնչված իրենց ուղղված ջերմ ու հուսադրող խոսքերից ուսանողները հեռացան թանգարանից, բայց ճանապարհն իրենց տարավ համալսարան նոր գիտելիքներով զինվելու համար:

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles