ԹԵ ՈՎ Է ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ՀԱՑԻՆ “ՎԱՅԻՍ” ԼԻՆՈՒՄ
Երեկոներն Ազատության հրապարակում օրի օրի ավելի շատ են նմանվում Տիգրան Կարապետիչի ԱԼՄ հեռուստաալիքին ու յուրօրինակ “ադամանդաշատ” միջոցառումներին: Եվ այսպես, հացադուլ, նստադուլ, ստադուլ անող “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ամպագոռգոռ հայտարարություններից հետո, ի վերջո, միայն հանդես է կարողանում կազմակերպել: Իսկ մանուկներն արտասանում են. “Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ, Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ…”: Էհ, ականջդ կանչի ՀՀ նախկին նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյան, որ 20 եւ ավելի օր հացադուլի մեջ լինելով՝ ո՛չ երգող ունեցար, ո՛չ պարող, ո՛չ էլ քեզ բանաստեղծություններ ձոնող: Մինչդեռ պարոն Հովհաննիսյանը “չափառակալել” է Ազատության հրապարակի մի անկյունը, VIP վրան դրել ու VIP բոմժի պես մարդկանց նյարդերի ու հույզերի հաշվին Տիգրան Կարապետիչ է խաղում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ