ԱՄՓՈՓՎԵՑ “ՄԻՍՍ-Z” ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԸ
Image may be NSFW.
Clik here to view.Այսօր “Արջը եւ Մաշան” մանկական սրճարանում տեղի ունեցավ “Զարուհի” կանանց հանդեսի կողմից կազմակերպված ամենամյա “Միսս Z” մանկական մրցանակաբաշխությունը: Արդեն երկու տարի է, ինչ ամսագիրը իրականացնում է մանկական մրցույթ-փառատոնը: Հեքիաթային միջոցառմանը ներկա էին “ՍՕՍ-մանկական գյուղեր” հայկական բարեգործական հիմնադրամի մանկատան սաները, ինչպես նաեւ ճանաչված ու սիրված ներկայացուցիչներ՝ երգահան Կարեն Գրիգորյանը, երգչուհի Աիդա Սարգսյանը, փոքրիկ երգիչ՝ Կարեն Օհանյանը եւ այլք: ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ շնորհավորելով կանանց, աղջիկներին ու փոքրիկ գեղեցկուհիներին, նորանոր հաջողություններ եւ ժպիտներ մախթեց՝ ցանկանալով, որ հայ կինը միշտ լինի ավանդապաշտ, նվիրված իր ընտանիքին: ՀՀԿ խմբակցության պատգամավորը նաեւ նորանոր ձեռքբերումներ եւ մեծ տպաքանակ մաղթեց ամսագրի աշխատակազմին: “Զարուհի”ամսագրի պատասխանատու-խմբագիր ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ նշեց. “Ամսագիրը նախատեսված է կանանց համար: Այն իր մեջ ներառում է տարբեր ոլորտները ներկայացնող կանանց՝ տնային տնտեսուհուց մինչեւ պաշտոնավոր կին: Քանի որ երեխաները մայրերի մի մասն են կազմում ՝ անտարբեր չանցանք նաեւ նրանց կողքով: Արդեն երկու տարի է, ինչ գոյություն ունի այս մրցույթը: Zaruhi.com կայքում տեղի է ունենում փոքրիկների լուսանկարների մրցույթ: Քվեարկության արդյունքում ամեն ամսվա համար ընտրվել է երեք երեխա: Այս տարի ձեւաչափը փոխվել է՝ մրցույթին կմասնակցեն նաեւ տղաներ”:
Երգչուհի ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ միջոցառմանը ներկա էր իր հրաշք դստրիկի հետ: Իր ողջույնի խոսքում երգչուհին նշեց հետեւյալը.Image may be NSFW.
Clik here to view. “Շնորհավորում եմ կանանց եւ աղջիկներին միամսյակի կապակցությամբ: Մաղթում եմ մեզ սեր եւ երջանկություն, դե իհարկե, հրաշք մանուկների կողքին”:
Իսկ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ հավելեց. “Գերազանց կազմակերպված միջոցառում էր, ինձ համար շատ հաճելի է գտնվել այս միջավայրում: Կարեւոր է, որ փոքրիկ աղջիկները իմանան՝ մեծանալով դառնալու են կին, մայր, իսկ տղաները՝ տղամարդ, հետո՝ հայր":
Երեխաներին իր կատարմամբ ոգեւորելու էր եկել նաեւ “Դո Ռե Մի” վոկալ ստուդիայի սան, փոքրիկ երգիչ՝ Կարեն Օհանյանը, ով մրցանակները հանձնելուց հետո անկեղծացավ. “Կարծում եմ, որ այս միջոցառումը երեխաներին շատ կոգեւորի, քանի որ տեսնելու են իրենց կողմից շատ սիրված մուլտ հերոսներին: Ինչպես նաեւ լավ է, որ այս միջոցառմանը ներկա են նաեւ մանկատան երեխաները”:
Երգահան ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ շատ ուրախ էր, որ նմանատիպ միջոցառման էր մասնակցում. “Միշտ հաճելի է գտնվել երեխաների շրջապատում: Ավելի ուրախ եմ, որ այսօր այստեղ ներկա են նաեւ մանկատան երեխաները: Ինձ շատ ուրախացնում է այն փաստը, որ շփում կա մանկատան` ծնողազուրկ երեխաների հետ”:
Հաղթող երեխաները, ինչպես նաեւ մանկատան սաները ստացան պատվոգրեր ու նվերներ:
Միջոցառման հովանավորներն էին` “Մաշան եւ արջը” մանկական սրճարանը, “Էդիթ պրինտ” հրատարակչությունը եւ ՍԻՄ կուսակցությունը: Ինֆորմացիոն հավանավորն էին` “Իրավունք Մեդիա” հոլդինգը եւ Z- PR հրատարակչությունը:
Image may be NSFW.
Clik here to view.Image may be NSFW.
Clik here to view.Image may be NSFW.
Clik here to view.Image may be NSFW.
Clik here to view.Image may be NSFW.
Clik here to view.Image may be NSFW.
Clik here to view.Image may be NSFW.
Clik here to view.Image may be NSFW.
Clik here to view.Image may be NSFW.
Clik here to view.Image may be NSFW.
Clik here to view.
Նյութը պատրաստեց՝ ԳԱՅԱՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
Լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆՒ