ՈՐՊԵՍԶՒ ՕԳՆԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՆՊՏՈՒՂ ԶՈՒՅԳԵՐԻՆԵրեկ վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ <<Ես գալիս եմ, մայրիկ>> խորագիրը կրող բարեգործական համերգ-ակցիան` ի նպաստ անպտղությամբ տառապող երիտասարդ ընտանիքների: Հանդիսականի դատին հանձնվեց վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ղեկավար Էդուարդ Համբարձումյանի <<Երազ>> բալետ-ֆանտազիայի առաջնախաղը` Ժակլին Սարխոշյանի բեմադրությամբ: Ի դեպ, վերջինս Ռուբեն Մուրադյանի հետ համատեղ հանդես եկավ նաեւ բեմում: Բեմադրությանն իրենց մասնակցությունն ունեցան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի խումբը: Միջոցառման 2-րդ մասում ներկայացվեցին փաստեր բնակչության վերարտադրողական իրավիճակի եւ երիտասարդ անպտուղ զույգերին բժշկական օգնություն ցուցաբերլու մասին:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
↧
ՈՐՊԵՍԶՒ ՕԳՆԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՆՊՏՈՒՂ ԶՈՒՅԳԵՐԻՆ
↧