Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՐԱՄԵՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԱՎՏՈՎԹԱՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

ԱՐԱՄԵՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԱՎՏՈՎԹԱՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Image may be NSFW.
Clik here to view.
Երգիչ ԱՐԱՄԵԻՆ հանգիստ չեն տալիս լրատվամիջոցները: Ինչպես ասում են` հոգուն վրա է հասել եւ, երգիչը պարզաբանում է. <<Դիմում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են իմ նախկին մեքենայով վրաերթի հետ կապված, իրենց կայքերը կամ եթերները հետաքրքրացնել: Աստծուց վախեցեք: Մարդկային զոհ է եղել, և կարծում եմ տեղին չեն ձեր բոլոր ինտրիգները` այդ հարցի վերաբերյալ: Ցավում եմ, որ նման դեպք է պատահել, ցավակցում եմ զոհվածի ընտանիքին և ցավում եմ, որ որոշ ՏԳԵՏՆԵՐ իրենց PR են փորձում ապահովել այն դեպքում, երբ մարդիկ ողբերգություն են ապրում: Ես ևս մեկ անգամ ուզում եմ հայտարարել`չնայած արդեն բազմիցս խոսել ենք այս մասին տարբեր լրատվամիջոցների հետ. ես արդեն 3 տարի է` ինչ վաճառել եմ այն մեքենան, որով վրաերթ է կատարվել: Պարզապես դեռ անվանափոխություն արված չէ և մեքենան շարունակում է մնալ իմ անունով: Այդ մասին հայտարարել են այն լրատվամիջոցները, որոնք տեղյակ են կատարվածի մասին: Ես երբեք ուշադրություն չէի դարձնում այդ բամբասանքներին, սակայն, այս անգամ չէի կարող անտարբեր մնալ, քանի որ, կրկնում եմ, մարդկաին զոհ է եղել>>:

Իսկ վերջում երգիչը կոչ է անում դադարեցնել ապատեղեկատվությունը համացանցում:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles