ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ
Մարտի 20-ին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպման էին եկել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիկ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը ու Ռոման Բերեզովսկին, ինչպես նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Մինչ Ֆուտբոլիստները պատասխանում էին ուսանողների ուղղած հարցերին իրենց կարիերայի կարևորագույն հանդիպման, նախընտրելի մարզիչի և այլնի մասին, ներկա ուսանողուհիներից մեկը պատրաստվում էր, բայց ոչ թե հարց տալու այլ Հենրիկ Մխիթարյանին ամուսնության առաջարկ անելու համար: Փոխարենն աղջիկը խոստացավ գոլ խփել Պետեր Չեխի դարպասը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ