Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

$
0
0

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Րօպեներ առաջ, ՀՀ Ազգային ժողովի Բաղրամյան մուտքի մոտ, ԱԺ անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել կրակոցներ արձակել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Բաղրամյան մուտքի կողմից մի անհայտ տղամարդ, միջին տարիքի, փորձել է ներս մտնե դանակը ձեռքին, սակայն անվտանգության աշխատակիցները հորդորել են նրան կանգնել, հակառակ դեպքում կկրակեն: Սակայն անվտանգության աշխատակիցների հրահանգին չենթարկվելու եւ անվտանգության նկատառումներից ելնելով կրակ է արձակել նրա ուղղությամբ, ինչի հետեւանքով տղամարդը ոտքի հատվածում ստացել է վիրավորում: Ի դեպ նա ներկայացել է ասելով, որ նա Հիսուս Քրիստոսն է եւ ցանկանում է ներս մտնել: Այս պահին ՀՀ անվտանգության աշխատակիցները անվտանգության ծառայության պետական պահպանության վարչության պետի գլխավորությամբ գտնվում են ԱԺ տարածքում եւ նյութեր են նախապատրաստում: Իսկ վիրավորվածին եւ օրվա հերոսին շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Մանրամասների մասին կներկայացնենք լրացուցիչ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles