Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԱՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՑ, ՈՎՔԵՐ ԵԿԵԼ ԵՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

$
0
0

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԱՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՑ, ՈՎՔԵՐ ԵԿԵԼ ԵՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արդեն 5 տարի է ինչ <Իրավունք> թերթը ամփոփում է տարին մրցանակաբաշխությամ` ընտրելով տարվա լավագույններին եւ վատագույններին  տարբեր բնագավառներում: Փորձում գտնել այն մարդկանց, այն հաստատությունները, ովքեր իրենց ոլորտում մեր երկրի համար ինչ որ լավ  բան են արել , սխրանք են գործել, ջանք են ներդրել մեր երկրի բարօրրության համար եւ այդ գործիչներին <Իրավունքը> շնորհում է պատվոգրեր, լավ աշխատանքի համար: Այս տարի թերթի կողմից <Հայբուսակ>  համալսարանի ռեկտոր Անահիտ. Հարությունյանը Բուհական համակարգում արդյունավետ աշխատանքի եւ ուսման բարձր որակ ապահովելու համար պարգեւատրվեց պատվոգրով, եւ ճանաչվեց 2012թ ՀՀ-ում կրթության բնագավառում լավագույն գործիչ: Վերջինս իր խոսքում նշեց. <Բացարձակ մեր ուժերով ենք ամեն ինչի հասել, երբեք պետությունից մի լումա անգամ չենք խնդրել, ամեն ինչ արել ենք մեր ժողովրդի շնորհիվ, նրանց վստահությունը թույլ է տվել մեզ մեր միջոցները ճիշտ ներդնել: Եւ քանի որ մեր ուսանողների թիվը ամեն տարի աճում է, ստիպված եղանք նոր շենք կառուցել եւ այժմ ունենք 4.000 ուսանողներ: Պետք է նշեմ, որ միակ համալսարանն ենք, որը պետական ռազմավարություն է իրականացնում, այսինքն բուհերի միավորում: Եւ հենց այս միավորումն է տալիս իրական որակ: <Հայբուսակ> համալսարանը արդեն 20 տարեկան է: Հիմնադիրը ակադեմիկոս Լեւոն Հարությունյանն է: Տարիների ընդացքում մեզ են միացել նաեւ <Հայկական բաց> համալսարանը, Հ. Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմյան , Ռոսլին դիզայնի ինստիտուտը: Մենք ունենք նաեւ <Հայբուսակ> համալսարանի բազային քոլեջ եւ ավագ դպրոց (10,11,12): Կրթության միջազգային ակադեմիայի շրջանավարները ստանում են պետական դիպլոմ : Նշեմ, որ մենք ունենք արտերկրի ուսանողների դեկանատ, սակայն նրանք այդքան էլ շատ չեն, քանի որ ըստ ԿԳ նախարարության մի օրինագծի, մասնավոր բուհերում արտասահմանցի ուսանողներ չպետք է սովորեն՝ անգլերենով: Իսկ մենք հսկայական ռեսուրս էինք մշակել այդ մասով, դասախոսներ էինք վերապատրաստել, բայց մեզ մոտ այժմ սովորում են այն արտասահմանցի ուսանողները, ովքեր տիրապետում են հայերենին կամ ռուսերենին>:

<Իրավունքը> շրջայց կատարեցինք ամբողջ համալսարանում, եւ պետք է ասել, որ տպավորությունը ցնցող էր: Ամեն ինչ վերանորոցված, գեղեցիկ եւ ամեն դասասենյակում կար այն ամենը ինչը անհրաժեշտ է, որպեսզի ուսանողը հիմնավոր գիտելիք ստանա: Տիկին Հարությունյանն իր խոսքում նշեց. <Մի հաղորդում կա, որը կոչվում է <Արդյո՞ք ովքեր են>, որտեղ ցույց են տալիս մեզանում հատնի մարդկանց, իսկ պատահական անցորդները պետք է ճանաչեն նրանց եւ տան նրանց անունը: Ցավով պետք է նշե, որ հաճախ մեր երիտասարդությունը ասենք Չարենցին չի ճանաչում: Այդ պատճքառով համալսարանի պատերին փակցրել ենք ինչպես հայ հանճարների, այնպես էլ ռուս մեծ գրողների նկարները: Որովհետեւ ես ոչ մի երաշխիք չունեմ, որ ուսանողը շաբաթը գոնե մեկ անգամ կմտնի մեծ գրողների կայքէջը, եւ բոլորին հատ առ հատ կուսումնասիրի: Բայց նկարներին նայելով ամենաթույլ ուսանողի մոտ էլ նստվածք է տալիս, թե ով են նրանք:

Մենք ունենք նաեւ հատուկ ուսանողների համար պոլիկլինիկա, բացի դա մենք ունենք նաեւ 11 խոշոր հիվանդանոցների հետ պայմանագրեր եւ երկրորդ կուրսի կեսից ուսանողները գնում են հիվանդանոցնր գործնական պարապունքների: Այնտեղ ունենք շատ լավ կահավորված լսարաններ, բարձր մակարդակի ամբիոններ, եւ դա միայն մեր ուսանողների համար: Մեզ մոտ գործող ստոմոտոլոգիական կլինիկան նաեւ հիվանդանոց է, որտեղ կարող են նաեւ բուժել իրենց ատամները: Այս բազան մեզ անհրաժեշտ էր անընդհատ ձեռքի տակ ունենալ: Այստեղ ուսանողները մնում են մինչեւ ուշ երեկո եւ հատկապես վերջին կուրսերի ուսանողները, որոնք իրենց մի քիչ մասնագետ են զգում եւ որն էլ հավանաբար մեր հաջողությունն է, կցանկանայի ավելացնել, որ չաշխատող ստոմոտոլոգներ չունենք:

Մեր հաջողությունների գրավականներից մեկն էլ այն, որ միշտ դեպի առաջ ենք նայում, թե չէ սպիտակ հացից էլ կարելի է դժգոհել սեւ իկրայով ուտելիս: Իսկ եթե գնաս կառուցողական ճանապարհով, կհասկանաս. բայց չէ? որ սա իմ երկիրն է, ինչքան էլ վատ լինի, դժվար լինի, էլի մենք ենք շտկելու մեր աշխատանքով, առաջընթացով եւ սրտացավությամբ: 22 տարի է արդեն այս ուղղությամբ ենք գնում, երբ դասախոսներից ինչ որ մեկը գալիս է բողոքելու ինձ, միշտ հարց եմ տալիս, դու քո աշխատանքը լավագույնն ես արել, որովհետեւ մինչեւ չտաս, չես կարող ստանալ, դա օրենք է մեզ համար: Ամենակարեւորը մեզ համար հանրության գնահատականն է, եւ եթե մեզնից յուրաքանչյուրն իր տեղում ճիշտ աշխատի, այդ գնահատականն անթերի կլինի: Չստանալով պետությունից ոչ մի օգնություն, ամեն տարի ունենում ենք մոտ 120 անվճար սովորողներ, Արցախյան պատերազմում կռված, զոհված ազատամարտիկների, հաշմանդամ, ծնողազուրկ երեխաների, սահմանամերձ գոտում բնակվող երեխաների, երկկողմանի մանկավարժ ծնոզների երեխաների համար: Մենք պետության կողմից սահմանված այս արտոնությունը մեր ուժերով գտնում եւ տալիս ենք ուսանողներին, պետության կողմից չստանալով եւ չակնկալելով նույնիսկ փոխհատուցում մեր աշխատանքի դիմաց: Նոր մասնաճյուղեր ենք բացել Գյումրիում, Վայքում, Եղեգնաձորում: Ավագ դպրոցում էլ, այս տարի սահմանել ենք 30 անվճար տեղեր, բայց դա իհարկե մրցութային կարգով կլինի>:

<Իրավունք>-ի խմբագրակազմը եղավ նաեւ համալասարանի սպորտ դահլիճում, եւ վստահորեն կարող ենք ասել, որ նման սպորտային տեխնիկայով հագեցված դահլիճ, նույնիսկ մարզասրահներում դժվար կլինի գտնել:

Գրադարանում կազմակերպվել էր պատվոգրի հանձնման առթիվ միջոցառում, որին մասնակցեցին, ՍԻՄ նախագահ, ԱԺ պագամավոր Հայկ Բաբուխանյանը, <Իրավունք> թերթի ամբողջ խմբագրակազմը, <Հայբուսակ> համալսարանի դասախոսական կազմը եւ ուսանողները: Միջոցառման բացմանը ելույթ ունեցավ Անահիտ Հարությունյանը, ով դիմելով ներկաներին նշեց, որ այս այսօր իրենց համալսարանի կյանքում եզակի օրերից մեկն է, քանի որ հյուընկալում են հանրապետությունում ճանաչված եւ շատ սիրված մարդկանց: Այնուհետ ներկաները դիտեցին 7-8 րոպեանոց տեւողությամբ մի ֆիլմ, որը պատմում էր համալսարանի մասին ընդհանուր առմամբ. <Գիտությունը շքեղ զարդ է, եւ միանգամայն օգտակար գործիք, եթե նրան տիրում են նրանք, որոնց ճակատագիրը փայփայել է , քանզի անարժան մարդկանց ձեռքին այն պատշաճ կիրառություն չի կարող ունենալ: 20 տարի առաջ ակադեմիկոս, ականավոր գիտնական Լեւոն Հարությունյանը մասնավոր կրթական համակարգի արշալույսին որոշեց հիմնադրել <Հայբուսակ> ինստիտուտը: Դա ամենեւին էլ ինքնանպատակ չէր, այլ երեւի թե նախանշված իվերուստ: Հավանաբար ճակատագիրց փայփայված բազում շնորհներով օժտված հայորդին, ներքին խորը համոզմունք ուներ , որ իր համարձակ ձեռնարկումը հաջողուջթյամբ է պսակվելու: Կարճ ժամանակ անց <Հայբուսակ>-ում ընդգրկված բարձրակարգ մասնագետների եւ իր կրթական գործի խորը իմացության շնորհիվ Լեւոն Հարությունյանին հաջողվեց մեծ ճանաչման արժանացնել նորաստեղ կրթոջախը, ոչ միայն մայր հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս: Անցան տարիներ, հետեւում մնացին առաջին դժվարությունները եւ բազմազբաղ գիտնականը որոշեց բուհի հետագա ճակատագիրը հանձնել իր զավակներ` Անահիտին, Սուրենին եւ Աննային: Նա համոզված էր, որ նրանք արժանավայել ու պատվով կշարունակեն իր սկսած գործը, որին միշտ երկյուղածորեն էր մոտենում: Դժվար էր Անահիտ Հարությունյանի համար ստանձնել  <Հայբուսակի> կառավարումը , բայց ցանկությունը վեր էր ամեն ինչից եւ նրան ընդառաջ գնալով, կարողացավ ոչ միայն պահպանել եւ կրթական համակարգում արժանի նշաձող ապահովել  <Հայբուսակի> համար, այլեւ  ավելացրեց բաժիններ: Կրթօջախը առաջիններից էր, որ ստացավ պետական հավատարմագրում, ինչը նրան իրավունք տվեց շրջանավարտներին շնորհել պետական դիպլոմներ: 1997-ին, հիմնադրման օրից սկսած մինչեւ առ այսօր  <Հայբուսակի> բազային քոլեջը ղեկավարում է Աննա Հարությունյանը: Խոսում է այն փաստը, որ քոլեջը 15 ուսանողներով սկսելով  իր գործունեությունը, այսօր ավելի քան 1000 ուսանող ունի եւ Յունեսկոի անդամ է: Ունի  նաեւ ավագ դպրոց, որի շրջանավարտները միակն են հանրապետությունում, որ ըստ գործող պայմանագրի կարող են ընդունվել եվրոպական եւ ամերիկյան համալսարաններ: Բայց սա դեռ ամենը չէ: Իր շուրջը համախմբելով կրթական գործի նվիրյալներին Անահիտ Հարությունյանը ձեռնամուխ եղավ  Հայկական բաց համալսարանի շենքի կառուցմանը, որտեղ առկա են կրթության եւ դաստիարակության համար նախատեսված  բոլոր հնարավորությանները, սկսած գրադարանից, լուսավոր եւ հարմարավերտ դասասենյակներից մասնագիտական կաբինետներից, մինչեւ արվեստով շնչող նախասրահներն ու միջանցքները: Համալսարանում գործում է ինտերնետ-սրճարան , որն իր տեսակի մեջ միակն է Հայաստանի կրթական համակրգում: Պետության կողմից հավտարմագրված այս կրթական հաստատությունների միավորումը այնուհետ կոչվեց Կրթության միջազգային ակադեմիա: Այսօր էլ նա շարունակում է իր կրթության գործի բարի ընթացքը: Վերջերս համալսարանի կազմի մեջ ընդգրկվել են ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմյան եւ  Ռոսլին դիզայնի ինստիտուտը: Կրթության միջազգային ակադեմիան այսօր ամենամեծն է Հայաստանում եւ ընդլայնվելու միտում ունի: Կրթոջախը համագործակցում է արտերկրի խոշորագույն համալսարանների հետ. Ռուսաստանի Դաշնություն, Կանադա, ԱՄՆ, Եվրոպական երկրներ եւ այլն:Ունի սերտ  համագործակցություն Կանադայի ինֆորմատիզացիայի ակադեմիայի հետ: <Հայբուսակի> բարեկամների թիվը գնալով ավելանում է եւ այդ ամենը ի նպաստ կրթական օջախի: Կրթոջախի զարգացման  գաղտնիքը շատ պարզ է ու հասկանալի, ժողովուրդը վստահում է նրանց: Համալսարանում եռում է մշակութային կյանքը, քանի որ վաղուց ի վեր որդեգրվել է, որ նրբակրթությունը, հոգեւոր բարեմասնությունները պակաս կարեւոր չեն, քան ուսանողին լիարժեք գիտելիքներով ապահովելը: Ավանդույթ է դարձել հայազգի մեծանունների հոբելիարները մեծ շուքով նշելը: Նպատակը նրանց օրինակով իրենց սաներին կրթելն ու ոգեկոչելն է: Մեր հանրապետության արվեստի եւ մշակույթի բազում ճանաչված գործիչներ  համալսարանի բարեկամներն են եւ իրենց մշտական այցելությամբ այստեղ մի ուրույն միջավայր են ձեւավորել: <Հյաբուսակի> պատվավոր դոկտորի կոչում են ստացել, ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ արտերկրի նշանավոր գործիչներ: Նրանցից յուրաքանչյուրը իր բարի հետքն է թողել <Հայբուսակում>:

Այստեղ դասավանդող մասնագիտական կազմը ավելին քան նվաճում կարելի է համարել: Նվիրյալներ, որոնցից յուրաքանչյուրը գիտության մեջ աչքի են ընկել իրենց գիտական ներդրումներով: Նրանք սիրով են իրենց գիտական ներուժը փոխանցում ուսանողներին: Համալսարանում գործող Կարիերայի կենտրոնը իր ուշադրության տակ  է պահում ավարտած ուսանողին եւ այս կապն էլ նպաստում է հետագա բարեկամությանը բուհի հետ>:

Տեսանյութի ավարտից հետո ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը պատվոգիրը հանձնեց բուհի ռեկտոր Անահիտ Հարությունյանին, որից հետո պատգամավորը իր խոսքում նշեց. <Ես ուզում եմ ասել , որ <Իրավունք> թերթը արդեն 24 տարեկան է դառնում: Եվ երբ լրացավ թերթի 20 ամյակը մենք մեզ իրավունք վերապահեցինք գնահատական տալ եւ ամեն տարվա վերջում ամփոփում ենք տարին տարբեր բնագավառներում եւ փորձում գտնել այն մարդկանց, այն հաստատությունները, ովքեր իրենց ոլորտում մեր երկրի համար ինչ որ լավ բան են արել, սխրանք են գործել ջանք են ներդրել մեր երկրի բարօրրության համար: Եթե յուրաքանչյուրն իր գործն անի եւ անի լավ, ապա մեր երկիրն ավելի լավը կկառուցենք: Ինչքան մարդիկ փնթփնթան, ասեն, որ վատ է եւ հեռանան, մենք երբեք քարը քարին չենք կարող դնել: Իսկ ինչքան փորձենք կառուցել, ստեղծել, աշխատել, նվիրվենք այն գործին, որն անում ենք, այդքան կարող ենք ասել, որ մենք երկիրը կառուցում ենք: Հեռանալը հեշտ է, բայց եւ անպատվաբեր մեզ համար:Ազգի մասին մտածողը այդպես չի վարվում: Այդպես վարվում են մարդիկ, ովքեր վախենում են իրականությունից եւ ուզում են գտնել հեշտ, բայց անպատվաբեր ճանապարհ: Փոխարենը մենք ունենք նվիրյալներ մեր երկրում, ովքեր ստեղծում են հիմք այսօրվա եւ վաղվա սերունդների համար: Եվ եթե 50, 100 տարի հետո կլինեն նորանոր սերունդներ, ես վստահ եմ, որ այդ սերունդների մի մասը կրթված կլինի ձեր կրթահամալիրի կողմից: Ինքս հանդիսանում եմ ԱԺ կրթության, գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ, ինչպես նաեւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Կրթության հանձնաժողովի փոխնախագահ, պետք է ասեմ որ այս հատկապես այս նոմինացիայում շատ ավելի ուշադիր էի եւ երբ մեր խմբագրական խորհրդի անդամնեռրը ինձ ներկայացրեցին այդ առաջարկը, որպեսզի <Հայբուսակին> շնորհվի պատվոգիր, բազմաթիվ քննարկումներ եղան, սակայն եկանք միասնական համոզման: Եվ ահա այսօր <Հայբուսակ> համալսարանի ռեկտոր տիկին Հարությունյանը պարգեւատրվում է Բուհական համակարգում արդյունավետ աշխատանքի եւ ուսման բարձր որակ ապահովելու համար <Իրավունք> թերթի կողմից եւ ստանում է պատվոգիր ՀՀ-ում կրթության բնագավառում լավագույն գործիչ ճանաչվելու համար>:

Իսկ ավերջում Անահիտ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բոլորին, մասնավորապես <Իրավունք> թերթի խմբագրակազմին եւ ԱԺ պատգամավորին, ինչպես նաեւ այն ուսանողներին, ովեր իրոք եկել են սովորելու եւ <Հայբուսակի> անունը բարձր պահելու:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles