Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙՀՀ-ՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ՏԱՐԱԾՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՆԱԵՒ ՄԻԳՐԱՑԻԱՆ՚

ՙՀՀ-ՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ՏԱՐԱԾՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՆԱԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՆ՚

ՙ2012թ-ին Հայաստանում  տուրբերկուլյոզից 60 մարդ է մահացել: Այժմ Հայաստանում  տուբերկուլյոզով  հիվանդ 20-25 երեխա կա,  որոնք գրեթե բոլորը վարակվել են  իրենց ծնողներից: Նշենք, որ Հայաստանում  տուբերկուլյոզի  տարածմանը նպաստում է նաեւ միգրացիան:՚,-այդ մասին մեզ հետ զրույցում նշեց Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ՚ ՊՈԱԿ-ի  տնօրեն Արմեն Հայրապետյանը:

Անդրադարնալով տուբերկուկուլյոզի դեմ նախատեսված դեղորայքներին Հայրապետյանը նշեց.

- Հակատուբերկուլյոզային դեղորայքը պատվիրում ենք մեկ տարվա համար, բայց տեղադրված պատվերը ստանում ենք կես-կես: Առաջին խմբաքանակը գալիս է, իսկ երկրորդը ստանալուց առաջ պատվերը վերանայում ենք, որպեսզի մեծ քանակությամբ դեղորայք չկուտակենք մեր դեղատանը, ժամկետանց դեղորայք չունենանք: Ամբողջ խմբաքանակը գտնվում է տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակում: Հիմա արդեն պլանավորում ենք եւ պատվեր ենք տեղադրում 2014-ի համար: Առաջին խմբաքանակը ստանալուց հետո երկրորդ խմբաքանակը վերանայելու ենք: Շատ է լինում, որ պատվերը քչացվում է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles