Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

“ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ” ԵՎ “ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ” ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ “ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ” ՉԻ ԿԱՅԱՆԱ

$
0
0

“ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ” ԵՎ “ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ” ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ “ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ” ՉԻ ԿԱՅԱՆԱ

Թեեւ լայնորեն շրջանառվում էր այն խոսակցությունները, թե ԱԺ պատգամավորներ "Ազատություն" կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն ու "Ազատ դեմոկրատներ" կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը մտադիր են միավորել իրենց քաղաքական ուժերն ու միասնաբար էլ հանդես գալ առաջիկայում կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին, սակայն այն այդպես էլ չիրականացավ:

Իսկ թե ինչո՞ւ  վերոնշյալ կուսակցությունների միմյանց բարեկամներ համարող ղեկավարների միջեւ բանակցությունները հաջողությամբ չպսակվեց, “Իրավունքը” պարզեց "Ազատ դեմոկրատներ" կուսակցության մամլո խոսնակ ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ:

- "Ազատություն" կուսակցության հետ, որպես այդպիսին, բանակցություններ չեն եղել, պարզապես մի քանի անգամ եղել են քննարկումներ միասնական հանդես գալու շուրջ, ոչ ավելին: Այնպես որ, չափազանցված են այն լուրերը, թե մենք օր ու գիշեր բանակցել ենք: Ինչ վերաբերում է "Ազատ դեմոկրատների" առաջիկա ընտրություններին չմասնակցելու որոշմանը, ապա մենք միշտ կողմնակից ենք եղել գաղափարական միավորումներին, սակայն այս անգամ՝ ստեղծված քաղաքական իրավիճակում, հնարավոր չեղավ համախմբել ազատական գաղափարախոսություն կրող քաղաքական գործիչներին: Ակնհայտ է մի բան, որ ներկայիս ընտրական մեխանիզմների պարագայում ընդդիմադիր ուժերն առանց միավորման չեն կարող հաջողության հասնել եւ հաղթահարել ստեղծված իրավիճակը:

- Խոսակցություններ կան, որ "Ազատ դեմոկրատներն" ու "Ազատություն" կուսակցությունը կմիավորվեն եւ կձեւավորեն մեկ միասնական կուսակցություն: Արդյո՞ք կա նման հեռանկար կամ ծրագիր:
- Խոսակցությունները քաղաքական կատեգորիա չեն, եւ ես չեմ ուզում դրանց անդրադառնալ: “Ազատ դեմոկրատներն” ունեն հստակ ծրագիր առաջիկա տարիների գործունեության համար եւ հետեւողականորեն իրականացնելու ենք մեր քայլերը` դա է մեր ծրագիրն ու հեռանկարը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles