Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՍԱ ԱՌԵՎՏՈՒՐ Է, ՈՐԸ ՆՄԱՆՎՈՒՄ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ՚ ՙԺողովրդական կուսակցության՚ նախագահ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

$
0
0

ՍԱ ԱՌԵՎՏՈՒՐ Է, ՈՐԸ ՆՄԱՆՎՈՒՄ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ՚

՛Ժողովրդական կուսակցության՚  նախագահ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՙԻրավունք՚-ը հետաքրքրվեց, թե ինչպես է վերջինս վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի նամակագրական կապի այս ձեւով վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններին, որի հետ կապված վերջինս այն որակեց որպես առեւտուր.

- Դե առեւտուր է էլի, իսկ առեւտուրը նմանվում է Արթուր Բաղդասարյանին, որոհետեւ ի՞նչ տարբերություն, նա էլ պաշտոն վերցրեց, էս էլ ա պաշտոններ ուզում: Չէ որ համագործակցելու են, եւ եթե պաշտոն տան, բնականաբար պետք է միասին աշխատեն, իսկ նա միեւնույն ժամանակ ասում է, որ իրեն խաբել են, եւ որ նա ավելի շատ ձայներ է հավաքել: Հիմա հետաքրքիր է էդ քցողների հետ ո՞նց է աշխատելու:

- Եթե նրա ուզածը պաշտոն էր, ապա Ազատության հրապարակում նրա հացադուլը, կամ հանրահավաքը թատրո՞ն է:

- Ես չգիտեմ թե դա ինչ է, կներեք, բայց այլեւս չեմ կարող խոսել:

Ի դեպ Կարապետիչի առողջությունը կարծես այդքան էլ բարվոք չէ, նա շնչակտուր էր լինում եւ ձայնը կտրտվում էր:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles