Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՕԵԿ-Ը ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՀԱԿ-ԻՑ

$
0
0

ՕԵԿ-Ը ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՀԱԿ-ԻՑ

ՍԴՀԿ ատենապետուհի ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր  Լյուդմիլա Սարգսյանը հարցազրույցի ժամանակ նշել էր, որ Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի ձայները կգերազանցեն   ՀՀԿ-ին եւ որ վերջինս հաղթողի կողմից կոալիցիա ստեղծելու առաջարկ կստանա: Տվյալ հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն ստացանք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻՑ. ՛՛Տիկին Սարգսյանը շատ յուրօրինակ է մոտեցել հարցին: Դա պետք է դիտարկել որպես մեր քաղաքական ընդդիմության մեջ գոյություն ունեցող բազմաթիվ տեսակետներից մեկը: Ասեմ, որ նման կանխատեսումները, տարաբնույթ մեկնաբանությունների կարող են արժանանալ՛՛:

Դե իսկ, այն հարցին, թե ինչու է ՀԱԿ-ը նման խնամախոսական հայտարարություններ անում ՕԵԿ-ի վերաբերյալ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ նշեց. ՛՛Կարեւորում եմ պատգամավորի մոտեցումը տվյալ հարցին, միգուցե ուսումնասիրելով մեր թիմային աշխատանքը, յուրաքանչյուր քաղաքական գործիչ կարող է կարծիք հայտնել: Մի խոսքով ես շնորհակալություն եմ հայտնում նրան այդ  կարծիքի համար: Պետք է ասեմ, որ մենք պայքարում ենք ու, հուսով ենք, որ բավականին լավ արդյունքներ ենք արձանագրելու, իսկ ընդհանուր առմամբ մենք որեւէ մեկի դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք հանուն Երեւանի, մեր ծրագրերով ու մոտեցումներով: Մենք պայքարում ենք հաղթանակի համար: Պետք է նշեմ նաեւ, որ Հանրապետական կուսակցությունը մեր  քաղաքական գործընկերն է ու մենք միշտ համագործակցել ենք ու որեւէ խնդիր չենք տեսնում՛՛:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles