Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Խորհրդարանական համակարգի անցնելը այսօրվա գաղափար չէ

$
0
0

Խորհրդարանական համակարգի անցնելը  այսօրվա գաղափար չէ

Ե′վ քաղաքական դաշտը, և′ հատկապես իշխանություններն այսօր խճճել են ամեն ինչ: Հայաստանում այսօր գլխավոր խնդիրն  արտագաղթը կասեցնելն է”,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց /ՀԴԿ/ Արամ Սարգսյանը:

Խոսելով քաղաքական մի շարք կուսակցությունների կողմից արված վերջին հայտարարությունից` հատկապես այն մասին, որ նախագահական ընտրություններին ընդառաջ  առաջարկ է արվում խորհրդարանական համակարգի անցնելու մասին` /ՀԴԿ/ Արամ Սարգսյանն ասաց. “Խորհրդարանական համակարգի անցնելու քաղաքական կուսակցությունների հայտարարությունները այսօրվա գաղափար չէ, և հիմա սա մի ձև է կոնսոլիդացնելու իրենց շուրջ քաղաքական ուժերին: Սակայն այն ժամանակը, որը կարելի էր օգտագործել և կոնսոլիդացնել այս գաղափարի շուրջ, անցել է”:

Այս կարծիքին համաձայն չեղավ /ՀՀԿ/ Մկրտիչ Մինասյանը և նկատեց. “ Այս մոդելը նոր հայտնաբերված չէ: Աշխարհում երկու մոդելն էլ գոյություն ունեն: Ես կարծում եմ, որ պառլամենտը իր դերը պետք է կատարի, իսկ երկրի նախագահը իր դերը պետք է կատարի երկրում, որպեսզի  հավասարակշռությունների մեխանիզմը գործի երկրում, այլ ոչ թե փորձեն փորձադաշտի վերածել երկիրը”:

Այնուհետև անդրադարձ կատարվեց սպասվող նախագահական ընտրություններում  Սերժ Սարգսյանի հնարավոր մրցակիցների մասին, որի վերաբերյալ Արամ Սարգսյանը նկատեց, թե առանձնապես մրցակցություն չի լինելու, իսկ  Մկրտիչ Մինասյանը ընդգծեց. “Մրցակիցներ կլինեն, արժանի ասածը հարաբերական եմ համարում: Նույն շանսերը ունեցող թեկնածու չեմ տեսնում”:

Իսկ թե ինչպիսի դիրքորոշում կունենա  /ՀԴԿ/-ն նախագահական ընտրությունների հետ կապված, Արամ Սարգսյանի խոսքերով, պարզ կդառնա դեկտեմբերին` կուսակցության սպասվող համագումարում. “Քաղաքական դաշտում մենք արդեն հայտարարել ենք, որ կողմնորոշման համար ուզում ենք ունենալ  բացահայտ

հետևողական քայլեր և դա վերաբերում է առաջին հերթին գործող նախագահին, որովհետև եթե նա կարող է անել դա, ապա մյուսները դեռ խոստանում են: Եթե տեսնենք, որ դա իրականում համալիր ծրագրի իրականացման հնարավորություն է ստեղծում, մենք կքննարկենք մեր կուսակցության համագումարում”:

Իսկ դեկտեմբեր ամիսը սարերի հետևում չէ:

Ասյա Մուրադյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles