Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՄԵՂՍԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

$
0
0

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ  ԸՆԴՈՒՆՎՈՒՄ  Է  ՈՐՊԵՍ  ՄԵՂՍԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Այսօր Հայաստանի քրդական համայնքի՝ Հայաստանի քուրդ կանանց խորհրդարան կազմակերպությունը,  համախմբվել էր Մյասնիկյանի հրապարակում՝ Թուրքիայի կառավարության գործողությունների վերաբերյալ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու նպատակավ: Ցուցարարները « Թուրքիա տեռորիստ» և « ֆաշիստ Էրդողան »  վանկարկելով գնացին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շենք, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն միջազգային հանրությանը: Ցուցարարները միջազգային կառույցներից  պահանջում էին միջոցներ ձեռնարկել Թուրքիայում քաղաքական նկատառումներով անհիմն բանտարկված իրենց առաջնորդ Օջալանին ազատ արձակելու ուղղությամբ:

Տեղեկացնենք, որ ամբոխջ աշխարհի քրդերի շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացել՝ Թուրքիայի կալանավայրերում գտնվող քուրդ քաղբանտարկյալների հանդեպ իրականացվող կտտանքների հետևանքով:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Հենրի Արսենին ուղված նրանց նամակում ասվում է.«Թուրքիայում քուրդ ժողովրդի լավագույն զավակները, ովքեր ազատությունը ընդունում են որպես գերագույն արժեք՝ մշտապես գտնվում են հալածանքների, հարձակումների և շրջափակումների մեջ: 2009թ.-ի բանտարկումները կրեցին զանգվածային բնույթ: Կալանավայրերում մեկուսացվեցին քուրդ  ժողովրդի ավանգարդը կազմող քաղաքապետերը, պատգամավորները, մտավորականության տարբեր ոլորտի ներկայացուցիչները՝ գրողներ, լրագրողներ, նկարիչներ, ինչպես նաև կանայք ու երեխաներ:

2012թ. սեպտեմբերի 12-ին Թուրքիայի 6 կալանավայրերում մոտ 70 քաղբանտարկյալներ միաժամանակ հայտարարեցին անշրջելի ու անժամկետ հացադուլ: Անցել է շուրջ 59 օր: Հացադուլավորներին միացել են Թուրքիայի տարբեր տիպի բոլոր կալանավայրերի շուրջ 10 հազար բանտարկյալներ, ովքեր պահանջում են.

  1. Կարճ ժամկետում առանց նախապայմանի տրվեն թիվ  մեկ կալանավորին՝ Աբդուլլահ Օջալանին ազատություն, անվտանգություն ու առողջության պահպանման երաշխիքներ: Շուրջ մեկ ու կես տարի խստիվ մեկուսացած է քուրդ առաջնորդ Օջալանը:
  2. Մայրենի լեզվի նկատմամբ Թուրքիայի մերժողական քաղաքականությունը դադարեցնել՝ սկսած դատարաններից, պետական, վարչական կառույցներից, կրթական և մշակութային օջախներից, վերացնել բոլր արգելքներն ու խոչնդոտները և տալ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ:

Քաղբանտարկյալների հայտարարությունը պատշաճ  արձագանք գտավ քուրդ ժողովրդի բոլոր հատվածների կողմից և նրանք կանգնեցին հացադուլավորների պաշտպանության դիրքերում՝ հակառակ թուրքական պետության և բանակի մերժողա-ռասիստական նոր գործողությունների, որոնք շարունակում են խլել նորանոր մարդկանց կյանքեր»:

Քրդերը հայտնեցին իրենց վերաբերմունքը  միջազգային կառույցների քաղաքական կեցվածքի և մոտեցումների վերաբերյալ: « Կարևորում ենք հատկապես ՄԱԿ-ի դիրքորոշունը, քանի որ նրա գլխավոր նպատակներից է մարդկային և ազգային իրավունքների պաշտպանությունը: Այս դեպքում, երբ ոտքի է կանգնել 40 միլիոն ժողովուրդ, լռությունը ընդունվում է որպես մեղսագործություն» ասված էր նամակում:

Քուրդ ցուցարարները բղավում էին, որ հայերի ցեղասպանությունը իրագործած Թուրքիան անցել է իրենց: Եվ, որ Օջալանի կյանքին մի բան լինի, Թուրքիան կվերածեն  գերեզմանի:

« Իրավունք»-ի այն հարցին, թե ինչպես են քրդերն իրենց զգում Հայաստանում , արդյո՞ք իրենց շահերը պաշտպանված են, Հայաստանում քրդերի համայնքի առաջնորդ Կնյազ Հասանովը պատասխանեց, որ Հայաստանում ամեն ինչ այլ է, իրենք ակտիվ մշակութային կյանքով են ապրում, ունեն ամսագրեր, թերթեր և ընդհանրապես գոհ են Հայաստանի իշխանություններից, քանի որ միշտ կա երկխոսություն:

Հավելենք նաև, որ Կնյազ Հասանովի հավաստմամբ այսօր թուրքական բանտում մահացել է 70 հացադուլավորներից  մեկը:

Մարինե Բարսեղյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles