Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

"ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵՆ ՀԱՅ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱՑԻ ՊԱՀԱՆՋԸ"

$
0
0

"ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵՆ ՀԱՅ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱՑԻ ՊԱՀԱՆՋԸ"


Վրաստանի խորհրդարանում մի քանի պատգամավորներ կրկին բարձրացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Թե՞ արդյոք "սայլը տեղից կշարժվի", եւ վրացական նոր իշխանությունները այս հարցում էլ բեկումնային որոշումներ կընդունեն, "Իրավունքը" հարցով դիմեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, "Ջավախք" հայրենակցական միության նախագահ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ.
- Հայոց ցեղասպանության հարցը նորանկախ Վրաստանի խորհրդարանի պատմության մեջ մի քանի անգամ բարձրացվել է: Կարող եմ ասել, որ գրեթե բոլոր ապրիլի 24-ների նախօրեին այդ խնդիրը հրատապ է դարձել Վրաստանի խորհրդարանում, սակայն մինչեւ այժմ որեւէ կոնկրետ վերաբերմունք չի ցուցաբերվել այդ հարցում: Սա պայմանավորված է նրանով, որ Սահակաշվիլու իշխանության ողջ ընթացքում Վրաստանը վարել է կոնկրետ, հստակ արտահայտված թուրքամետ քաղաքականություն: Իսկ այդ պարագայում ցեղասպանության համար ինչ-որ կոնկրետ արձագանք դիտարկվում էր անհնարին:
- Իսկ այսօր Հայոց ցեղասպանության հարցում որեւէ դրական լուծում կարելի՞ է սպասել վրացական խորհրդարանից:
- Վրաստանը բազմազգ երկիր է: Այն ունի մեծաթիվ հայություն եւ մեծաթիվ ադրբեջանցիներ, բնականաբար, վրացական պետությունը փորձելու է այնպիսի քաղաքականություն իրականացնել, որպեսզի իր ազգային փոքրամասնություննեը իր քաղաքականությունից չդժգոհեն, որն իմ կարծիքով, պետք է կառուցված լինի արդարության եւ ճշմարտության սկզբունքների վրա: Եթե վրացական պետությունը, նոր իշխանությունները առաջնորդվեն այդ սկզբունքով, ապա, բնականաբար, նրանք պետք է հարգեն հայ փոքրամասնության արդարացի պահանջը եւ կոնկրետ սրտացավ վերաբերմունք ցույց տան ապրիլի 24-ի նախօրեին ու միաժամանակ փորձեն հիմնավորել, որ մարդիկ, աշխարհը, ազգերը կարող են առաջ գնալ` ազնվորեն իրար աչքերի մեջ նայելով միայն այն դեպքում, երբ ամեն պարագայում իրերը կկոչվեն իրենց անուններով: Եթե այդպես լինի, ապա շատ լավ կլինի:
- Իրատեսական համարո՞ւմ եք դա այս պահին:
- Արդարության եւ ողջախոհության սկզբունքները թույլ են տալիս ինձ ենթադրելու, որ երբեւէ դա այդպես է լինելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles