ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻՑ
Օրերս լրատվամիջոցների քննարկման թեման են տեգոր կնանիքի նմանվող երկու ՀԱԿ-երը: Պարզվում է , որ "Ժառանգության" հույս ունեցող Նիկոլ Փաշինյանը, աստղաբաշխական թվերի արքա Հրանտ Բագրատյանի հետ միասին որոշել են չմասնակցել ՀԱԿ խմբակցության նիստերին, ինչպես նաեւ ՀԱԿԿ համագումարին: Թե ինչով է դա պայմանավորված` փորձեցինք ճշտել Հրանտ Բագրատյանից, սակայն վերջինս, ինչպես պարզվեց, չափից դուրս զբաղված մարդ է. "Նամակ ուղարկեք` կպատասխանենք":
"Ռուսաց թագավորին" նամակ գրելու ու օրերով պատասխանին սպասելու փոխարեն, վերջինիս հորդորներով փորձեցինք մեկնաբանություն ստանալ օգնականից, երեւի, իրեն դեռ վարչապետ է երեւակայում), սակայն. "Ես իրավասու չեմ պատասխանել Բագրատյանի փոխարեն":
Դե ինչ, բնական է, որ ՀԱԿ-ից լքված ու ընդդիմության մեջ իր տեղը չգտած տնտեսագետն այս անգամ ոչ ճիշտ հաշվարկ է կատարել ու ՀԱԿ-ի երկու իքսով խնդիրը ոչ մի կերպ չի կարողանում լուծել, ուր մնաց մեկնաբանի:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ