Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2-ԱՄՅԱ “ԶԱՐՈՒՀԻ” ԿԱՆԱՆՑ ՀԱՆԴԵՍԻՆ

$
0
0

ԱԺ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ  2-ԱՄՅԱ “ԶԱՐՈՒՀԻ” ԿԱՆԱՆՑ ՀԱՆԴԵՍԻՆ


“Զարուհի” կանանց հանդեսն արդեն 2 տարեկան է, ինչի առթիվ Զեյթունի մշակութային կենտրոնում էին հավաքվել քաղաքական, մշակութային եւ այլ ասպարեզներում ճանաչված ու սիրված գործիչներ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ շնորհավորելով ներկաներին եւ “Զարուհու” խմբագրակազմին, նշեց. “ “Իրավունք մեդիա” հոլդինգի եւ ՍԻՄ կուսակցության անունից շնորհավորում եմ մեր ամսագրի 2 տարին եւ մաղթում, որպեսզի թիմը, որը ձեւավորվել է հիմնականում մեր երիտասարդ լրագրող-լրագրողուհիներից,  կարողանա հասցնել ամսագիրն այն բարձունքին, ինչը բոլորս ենք ցանկանում: Մոտավորապես տասը տարի առաջ ստեղծեցինք “Զարուհի” թերթը, շատերը հարցնում են` ինչո՞ւ “Զարուհի”: Այն ժամանակ “Իրավունք մեդիայի” գլխավոր խմբագիրը ես էի եւ աղջկաս անունով թերթն անվանեցի  “ Զարուհի”: Հետո ընդհատվեց եւ երկու տարի առաջ որոշեցինք վերականգնել “Զարուհին”՝ արդեն որպես ամսագիր: Ամսագիրն ունի ոչ թե զուտ, այսպես ասած, ժամանցային նպատակ, այլ այն գաղափարախոսական  է:  Խնդիրը հետեւյալն է. մենք ապրում ենք գլոբալիզացիայի դարում , դիմակայում հայկականության դեմ արշավին եւ ուզում ենք պահպանել հայկականությունը, մեր ազգային ինքնությունը եւ, ամենակարեւոր, ամենահիմնարար ոլորտում՝ ընտանիքում: Դարերով, հազարամյակներով ունեցած հայ ավանդական ընտանիքը, հայ ավանդական փոխհարաբերությունը սեռերի միջեւ  մենք չենք ուզում փոխել,  մինչդեռ  այսօր խոսում են գենդերային քաղաքականության մասին : Մենք ուզում ենք պահպանել մեր ավանդականը, որովհետեւ դա մեր կարծիքով ճիշտ է: Այսօր, երբ տարբեր հոսանքներ են մտնում, օրինակ, ֆեմինիստական հոսանքները, որոնք, իբր կոչված են փոխելու մեր ավանդական կեցվածքը, մեր ընտանիքների նվիրվածությունը, մեր հարգանքը կնոջ հանդեպ եւ ամենուրեք  գռեհիկ հասկացողությամբ հավասարության են ձգտում կնոջ եւ տղամարդու միջեւ, մենք գտնում ենք, որ այդ հավասարությունը չպետք է լինի Հայաստանում: Հայ կինն ունի իր բարձր, ուրույն եւ անկրկնելի տեղը, եւ այդ տեղը երբեք չպետք է չեզոքացնի եւ հավասարեցնի տղամարդու ստեղծած տեղին: Մի անգամ ԱՄՆ-ում  հարցրեցին, թե կինն ու տղամարդը հավասա՞ր են Հայաստանում: Ասացի՝ոչ, մեզ մոտ կինը շատ ավելի բարձր է, չի կարելի հավասարեցնել: Դուք՝ ամերիկացիներդ, եվրոպացիներդ , ուզում եք վիրավորել կանանց եւ հավասարեցնելով ձեզ՝ փորձում եք բարձրանալ : Այն, ինչ-որ արվում է այս ամսագրով , այն ինչ անում են “Զարուհու” լրագրողները, իսկապես, ունի ազգային նպատակ: Երբեմն մեզ ասում են՝ ինչո՞ւ չեք ժամանակակից պահանջներով առաջնորդվում, ինչո՞ւ ամսագրում մերկ մարմիններ քիչ են նկարված, կամ ինչո՞ւ եք տեղ տրամադրում քրիստոնեական գաղափարախոսությանը, ավանդական հայուհու կեցվածքին, պատմական  մեր կանանց, որոնք մեծ դերակատարություն են ունեցել մեր երկրի զարգացման մեջ, ինչո՞ւ եք  պահպանողական: Այո՛, պահպանողական ենք ե՛ւ որպես կուսակցություն ենք պահպանողական, ե՛ւ որպես մարդիկ, ե՛ւ որպես խմբագրակազմ : Երկու տարին քիչ ժամանակ չէ ամսագրի համար, երբեմն եղել են  դժվար պահեր, բայց կոլեկտիվն աշխատում էր, ստեղծագործում:  Իմ կարծիքով, ամսագիրն այսօր տեղ է գտել հայ հասարկության մեջ եւ ունի իր ընթերցողները: Մաղթում եմ ամսագրին մեծ ապագա, թող լինի կայուն, մնայուն, հիմնարար: Այն գաղափարախոսությունը, որը տարածում է ամսագիրը, թող դառնա դոմինանտ գաղափարախոսություն մեր ազգի համար, եւ  “Զարուհին” այնքան ամուր լինի, որ բոլոր տեսակի օտար ներխուժումները ազգային կյանքի մեջ մերժվեն հենց “Զարուհու” գաղափարախոսության շնորհիվ: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ եւ մաղթում կանաչ ճանապարհ”:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles