Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՇԱԽ եւ ՄԱՏ Պուշկինի դպրոցի ուսուցչին

$
0
0

ՇԱԽ եւ ՄԱՏ Պուշկինի դպրոցի ուսուցչին

 

Վերջերս մեծ աղմուկ է բարձրացրել Պուշկինի դպրոցում շախմատ առարկայի ուսուցչին փոխարինող եկած 26-ամյա Նարեկ Վարազդատյանը, որը 2 ամիս աշխատելուց հետո՝ հեռացվել է աշխատանքից: Մամուլում տեղ են գտել ՛՛Ժառանգության՛՛ համակիր Նարեկի ցասումնալից պոռթկումները, որտեղ նա մեղադրում է Պուշկինի դպրոցը հանրապետական կառույց լինելու մեջ եւ իր աշխատանքից ազատումը՝ անվանում քաղաքական հետապնդում:

 

 

Այդ կապակցությամբ Պուշկինի դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը հանդես է եկել հայտարարությամբ.

 

Նարեկ  Վարազդատյանը  Ա.Պուշկինի   անվան  դպրոցի  շախմատի հիվանդ ուսուցչին  ժամանակավորապես  փոխարինելու  է  ուղարկվել  շախմատի  ակադեմիայի  կողմից,  աշխատել է  տնօրենի  հրամանով    և  բանկային  հաշիվ  չներկայացնելու  պատՃառով  փետրվար  ու  մարտ  ամիսների  համար  ստացել  կանխիկ  աշխատավարձ  ու  ստորագրել  համապատասխան  փաստաթղթի  տակ:  Նարեկ  Վարազդատյանը ս/թ ապրիլի  9-ից    չի ներկայացել աշխատանքի  և չի  հիմնավորել  բացակայությունները:  Ուսուցիչների բաց  թողած  և  փոխարինած  դասաժամերի  հաշվառման  մատյանում  ս/թ  ապրիլի  9-ից  մինչև  աշխատանքից  ազատման  օրը ներառյալ /11.04.2013թ/   ուսմասվարի  կողմից  գրանցված  են  Ն.Վարազդատյանի  բացակայությունները:

 

Ն.Վարազդատյանը  ազատվել  է  աշխատանքից,  որովհետև  գործատուն  իրավունք  ունի  աշխատողին  ազատելու «անհարգելի  պատճառով ամբողջ  աշխատանքային  օրվա  ընթացքում  աշխատողի՝  աշխատանքի  չներկայանալու  դեպքում» և  իրավունք  ունի  չծանուցելու  դրա  մասին: Ինչ  վերաբերում է  պայմանագիր  չլինելուն`  գործատուն իրավունք  ունի  աշխատանքի  ընդունելու  նաև  այլ  իրավական  ակտով, տվյալ  դեպքում՝  հրամանով:

 

Ն.Վարազդատյանի  հայտարարությունը  ուսմասվարի՝ դպրոցում  «2»-ներ  չնշանակելու  վերաբերյալ  բացարձակ  սուտ  է  և  անհեթեթ:  Եթե  Նարեկ  Վարազդատյանը  պնդում  է,  որ  ստացել  է այդպիսի  հրահանգ,  ուրեմն  շատ  ավելի  տարօրինակ  է.  նա  կարող  էր  բողոքել՝  այդ  մասին  տեղյակ  պահելով  տնօրենին,  վերջին  հաշվով  կարող  էր  չկատարել  հրահանգները  և  շարունակել  աշխատել՝  հավատարիմ  մնալով    իր  սկզբունքներին ,  սակայն  նա  չի  արել  ո°չ  մեկը,  ո°չ  մյուսը: Ինչ  վերաբերում  է  տնային  հանձնարարություններին,  դպրոցը վաղուց  է  որդեգրել դասի ընթացքում աշակերտներին    հնարավորինս  շատ  աշխատեցնելու  և  տնային  հանձնարարությունների   ծավալը վերահսկելու  աշխատաոճը:

 

Ն.Վարազդատյանի  ազատումը  չի  բխում  քաղաքական  դրդապատճառներից, այն  օրեր  շարունակ աշխատանքի  չներկայանալու  սեփական  որոշման տրամաբանական  լուծումն է:  Այդ  մասին  վկայում  է  նաև  այն  փաստը,  որ  ապրիլի  11-ին,  երբ  նա  հերթական  օրը  առանց  հիմնավորման  բացակայել  է  աշխատանքից,  ուսմասվարը  զանգահարել  է  նրան  և  հարցրել    բացակայության  պատճառը,  ի  պատասխան  որի՝  Ն.Վարազդատյանը  հնչեցրել  է,   որ  չի  պատրաստվում  մտնել «այդ  հանրապետականացված  դպրոցը  և  շփվել  հանրապետական  կուսակցության  չգիտեմ  ինչերը  հանդիսացող  կանանց  հետ»,  ինչի  մասին  գրառումներ է  կատարել նաև սոցցանցում:  Նույն  օրը՝ ապրիլի  11-ին,  շախմատի  ակադեմիան  դպրոց է  ուղարկել  շախմատի  ուսուցչին փոխարինող  նոր մասնագետի,  որը  նույնպես   հավաստել  է,  որ Նարեկ  Վարազդատյանը  հրաժարվել  է  աշխատանքից  և  այդ  մասին  հայտարարություն  արել  շախմատի  ակադեմիայում  հանրակրթական  դպրոցներում  «Շախմատ» առարկան  համակարգող  Տիգրան  Գասպարյանին:

 

Ինչ վերաբերում է Ն. Վարազդատյանի վրդովմունքին՝ կապված  իր աշխատանքային գրքույկում ազատման հիմքի  բացակայության հետ, ապա, տնօրենի կողմից հայտնած  տեղեկատվության համաձայն, դա արվել է հօգուտ երիտասարդ մասնագետի՝ հիմք ընդունելով  Աշխատանքային Օրենսգրքի 90-րդ հոդվածի  4-րդ մասը, համաձայն որի՝ ազատման  հիմքը  աշխատանքային գրքույկում  գործատուն նշում է աշխատողի պահանջով:

 

 

 

Զ. Սարգսյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles