ՔՐԴԵՐԻ ՀԵՏ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՊԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ Է
Առաջադեմ հանրությունը միշտ քննադատել է ցեղասպանությունը, դատապարտել է ռասիստական շարժումներն ու թեկուզ մեկ անձի սպանությունը: Ժողովրդավարական մի շարք երկրներ արդեն իսկ հայտնել են իրենց դիրքորոշումը Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ ճանաչել մեկուկես միլիոն անմեղ մարդկանց հանդեպ իրականացված ոճրագործությունը: Սակայն ապրիլի 24 -ին հենց Թուրքիայի Իզմիր, ինչպես նաեւ այլ քաղաքներում իրականացվել են հակահայկական գործընթացներ ու հարձակումներ: Թե նման մասսայական բնույթ ունեցող գործընթացներն ինչ են նշանակում` ճշտեցինք թուրքագետ ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆՑԻՑ.
-Սա ինքնապաշտպանական ռեակցիա է: Նույն օրերին Թուրքիայի մի փոքր հատված` ձախերը, ակցիա են անում հայոց վիշտը ողբալու եւ Ցեղասպանությունը ճանաչելու մասին, եւ նույն ընթացքում ազգայնականների խմբերը ավելի լայն մասշտաբով հակառակ ակցիան են իրականացնում ու ոչ միայն Թուրքիայում, այլ նաեւ Կանադայում` ադրբեջանցիների հետ միասին: Դա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության հարցը դեռ քննարկման ենթակա է, եւ շատերի մոտ դեռ հարցականներ կան:
- Նման գործելաոճը Թուրքիայի ներքին կամ արտաքին քաղաքականության վրա կարո±ղ է ազդել:
- Դա Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա չի ազդի, իսկ ներքին քաղաքականության վրա հնարավոր է` որոշ չափով ազդի: Օրինակ` եթե մեր խնդիրը համեմատենք Թուրքիայում քրդական հարցի հետ, ապա կնկատենք, որ քրդական հարցը շատ ավելի լուրջ ու խորքային է ազդում, քան հայոց խնդիրը:
- Իսկ քրդական կուսակցությունների պահանջը Թուրքիայից` Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ, կոնկրետ ի±նչ է նշանակում:
- Քրդերն անում են այն, ինչ Թուրքիայի շահերին դեմ է: Եթե մի փոքր ավելի հեռու գնանք, եւ քրդերից հետո պահանջենք Արեւմտյան Հայաստանը, որը հիմա հիմնականում քրդաբնակ է, ապա քրդերը այս անգամ կսկսեն հայերի դեմ աշխատել: Նրանք դա անում են ոչ թե հայերի համար, այլ` Թուրքիայի ուժերը թուլացնելու:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
↧
ՙՔՐԴԵՐԻ ՀԵՏ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՊԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ Է
↧