Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՄԵԿՆԱՐԿԵՑ "ԱՐՏ-ՖԵՍՏ" ՓԱՌԱՏՈՆԸ

$
0
0

 

ՄԵԿՆԱՐԿԵՑ "ԱՐՏ-ՖԵՍՏ" ՓԱՌԱՏՈՆԸ

 

Մայիսի 13-ին Հյուսիսային պողոտայում կայացավ "ԱՐՏ-ՖԵՍՏ" առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը, որին մասնակցում են մայրաքաղաքային և մարզային ստեղծագործական միավորումներ և անհատ ստեղծագործողներ` ավելի քան 130 մասնակից:

"Իրավունքի" հետ զրույցում փառատոնի տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ասաց, որ փառատոնն իր ձևաչափով բացառիկ է, քանի որ ընդգրկում է արվեստի մի քանի ոլորտ միաժամանակ` Թատերական արվեստ, Կինոարվեստ, Կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): "Փառատոնը նպատակ ունի աշխուժացնելու մայրաքաղաք-մարզեր երիտասարդականստեղծագործական մթնոլորտը, ընդլայնելու համագործակցության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործելու երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները, ճշտելու ստեղծագործական ձեռքբերումներն ու բացահայտելու նոր անուններ",- ընդգծեց Է. Բարսեղյանը` հավելելով, որ իրեն գոհացրել է այն փաստը, որ հանդիսատեսն անգամ բացման արարողության ավարտից հետո չի շտապել լքել տարածքն, ու բոլորի տրամադրությունը շատ բարձր է եղել:


 

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles