Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԿՑՈՒՑԱԴՐՎԻ "ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ" ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ

$
0
0

ԿՑՈՒՑԱԴՐՎԻ "ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ" ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ

Մայիսի 15-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կցուցադրվի Ռիտա Շառոյանի"ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ" նախագծի հերթական ֆիլմը` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստուհի, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻՆ:
"Մեր ժամանակի բացառիկ դերասաններից էր Գալյա Նովենցը՝ լուռ, սակավախոս, հողի պես ծանր ու ծանրաբեռ: Գալյան հայ կնոջ, հայ մոր եզակի կերպար էր՝ իրեն բնորոշ ասելիքով: Շատերը գիտեն, թե Գալյա Նովենցը որքա՜ն չէր սիրում հարցազրույցներ տալ, մամուլում ու եթերներում հանդես գալ, սակայն իր արածով, իր կերտած եզակի կերպարներով Գալյան նոր ակոս բացեց հայ կինոարվեստի անդաստանում: Սիրով հրավիրում ենք ձեզ միասին ըմբռնելու Գալյա Նովենցի թողած անվերջանալի հետագիծը, նաև միասին փնտրելու "Էս աշխարհն ինչի է էսպես ծուռ" հարցի պատասխանը",- ասված է հաղորդագրության մեջ:
" Գալյա Նովենց " ֆիլմը հեղինակի համեստ նվիրումն է մեծ դերասանին և մեծ մարդուն:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles