ՀՅԴ-Ի ՙԱՂՎԱՆԻՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ՚
Ազգային ժողովի նիստերը որոշ պատգամավորների համար շարունակում են տախտկալի ու անվերջանալի թվալ: Բայց, տիկնայք եւ պարոնայք, ով ասաց, որ մյուս աշխատանքներն առավել հետաքրքիր ու ժամանցային են: Ինչեւէ, երեկ Ազգային ժողովի նիստում հերթական ՙշախմատիստին՚ հայտնաբերեցինք: Այն ընթացքում, երբ ֆինանսների նախարարն ամբիոնի մոտ կանգնած ելույթ էր ունենում, իսկ ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր երկարաշունչ հարցերով կոկորդ էր պատռում ու ակտիվություն ցուցաբերում բյուջեի քննարկման վերաբերյալ, հարեւանությամբ նստած ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՙչեմպիոն՚ Աղվան Վարդանյանը փորձում էր հաղթել համակարգչին հերթական շախմատային խաղով: Ինչ արած, գուցե Ա.Վարդանյանին բոլորովին էլ հետաքրքիր չեն թոշակառուներն ու միջին աշխատավարձի բարձրացում տենչող հանրությունը, բայց մի±թե տարրական կուլտուրա չկա կուսակից ընկերոջ կամ նախարարի, եւ ի վերջո, սեփական պաշտոնի ու սիրված մանդատի նկատմամբ: Առավել ուշագրավ էր ՙեզրափակիչ խաղը՚: ՙԻրավունքի՚ ֆոտոխցիկի առաջ անմահացող Աղվան Վարդանյան եւ ԱԺ ՙձրի՚ համակարգիչ շախմատային հանդիպումը, Ա.Մինասյանի միջամտությամբ, ավարտվեց ոչ-ոքի: ՙԷհ, պարոն Մինասյան, - գուցե մտքում կասեր Ա.Վարդանյանը, - թքած բյուջեի վրա, շուտ բզեիր` չբռնվեի՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ