ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՁԵՎԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ Է
Կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու ենթադրյալ ՙօրակարգի՚ շուրջ ՙխորհրդակցություններին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է եւ ՄԻԱԿ քարտուղար ԳԵՐԱՍԻՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ: Նա, մասնավորապես, գրել է.
-Այն, որ խորհրդարանական կառավարումն իր բնույթով առավել ժողովրդավարական է, թերեւս ոչ ոք չի վիճարկում: Սակայն սա ամենեւին չի նշանակում, որ երբ ՙուղեղներիս փչի՚, պետք է բարձրացնենք խորհրդարանական կառավարման անցնելու հարցը: Պետք է հասկանանք, որ այդ գործընթացը խիստ բազմաշերտ է: Եվ այստեղ խնդիրը սահմանադրական փոփոխությունների եւ օրենսդրական ներդաշնակման մեջ չէ, այլ առաջին հայացքից շատ պարզ հարցադրումների տիրույթում է: Մասնավորապես.
առաջին` արդյոք այսօր մենք ունենք բոլոր առումներով (ինստիտուցիոնալ, գաղափարական, կադրային) կայացած կուսակցություններ կամ կուսակցական համակարգ, որին/որոնց, ըստ էության, պետք է հանձնենք իշխանություն ձեւավորելու քաղաքական մենաշնորհը,
երկրորդ` արդյո±ք կառավարման կիսանախագահական կամ խառը ձեւը այլեւս սպառել է իրեն, եւ մենք կենսական խնդիր ունենք օր առաջ ազատվելու դրանից,
երրորդ, որը նաեւ երկրորդի տրամաբանական շարունակությունն է` արդյոք մեզանում պառլամենտարիզմի ավանդույթները այնքա±ն են արմատավորվել եւ դարձել մեր քաղաքական մշակույթի անհրաժեշտ բաղադրիչը, որ կարող ենք արդյունավետ հաղթահարել ներքաղաքական հնարավոր ճգնաժամերն ու կատակլիզմները,
չորրորդ` ժողովրդին հարցրել ենք` ինչ հեղինակություն ունի ԱԺ-ն, եւ արդյոք նրանք պատրաստ են այս մարմնին վստահել վերջին ատյանի քաղաքական որոշումներ կայացնելու մանդատը,
եվ վերջապես, որքանո±վ է նպատակահարմար ՙոչ պատերազմ, ոչ խաղաղություն՚ իրավիճակում խորհրդարանական կառավարումը:
Սա հարցադրումների ամբողջական ցանկը չէ, սակայն եթե նույնիսկ առաջնորդվենք վերոնշյալով եւ փորձենք թեկուզ ոչ փորձագիտական մակարդակով պատասխանել այս հարցադրումներին, ապա հետեւությունը մեկն է. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՁԵՎԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ Է, եւ քաղաքական այս շրջափուլում չի կարող դառնալ քաղաքական օրակարգ ձեւավորող առանցքային գործոն...