Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱԼԻԵՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼՄԱՆ ԵԶՐԻՆ Է

ԱԼԻԵՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼՄԱՆ ԵԶՐԻՆ Է

Image may be NSFW.
Clik here to view.
Այսօր քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի վիճակը այսօր բավականին տխուր է, այդ երկրում վերջերս եղել  են հակաիշխանական ցույցեր: Այսօր պարզ է դառնում, որ Իլհամ Ալիևը և իր կլանը քիչ թե շատ կայուն լծակներ պահպանեցին միայն Բաքվում և դա արդեն լուրջ սպառնալիք է նրանց համար:  Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այսօր Ալիևը չի տիրապետում իրական տեղեկությունների, այն մասին թե ինչ է կատարվում ադրբեջականակ քաղաքաներում և գյուղերում: Պարոն Շաքարյանցը  հայտնեց, որ Բաքվի արվարձաններից մեկում վերջերս ադրբեջանի իշխանությունները ստիպված եղան ուժային միջոցներով ճնշել տեղի բնակչությանը:  Նա նաև ասաց, որ այսօր Ադրբեջանում գործընթացները հասել են նրան, որ նունիսկ դրսի ուժերի մինիմալ  ազդեցության դեպքում Ալիևի իշխանությունը կտապալվի: Ադրբեջանի նախագահը դիտարկել է նույնիսկ իր կնոջ կամ դստեր միջոցով իշխանությունը վերարտադրելու հնարավորությունը, քանի որ այդ կլանը  չի ցանկանում հանձնել այն:

Քաղաքագետը նշեց, որ եթե Իլհամ Ալիևինն հաջողվի վերարտադրել իր իշխանությունը, մենք կունենանք Հայաստանի հետ կապված ներկայիս իրավիճակի շարունակությունը: Այսինքն շարունակական կլինեն սադրանքներն ու սպառնալիքները:  Ինչ վերաբերում է Ադրբեջանին առանց Ալիևի, ապա քաղաքագետի կարծիքով այդ երկիրը պարզապես կպառակտվի: Նա նաև հավելեց, որ Ալիևը կանի ամեն ինչ իր ընտանիքի դիրքերը պահելու համար և եթե նրա իշխանությանը զգալի վտանգ սպառնա, նա կարող է նույնիսկ պատերազմական գործողություններ սկսել Ղարաբաղի դեմ, այդ կերպ շեղելով իր քաղաքացիների ուշադրությունը և արհեստականորեն երկարացնելով Ալիևների կլանի իշխանության ժամկետը: Այդ պատճառով մենք պետք է միշտ զգոն լինենք, պատրաստ դիմակայելու նրա ցանկացած քայլին:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles