ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՔԱՂՔԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Image may be NSFW.
Clik here to view.Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը այսօր վերլուծելով Վրաստանի ներքաղաքական անցուդարձը ասաց, որ վրացիները հետաձգել են իրենց քաղաքական բախումների պրոցեսը, իշխանության ապագայի հարցը և դա փոխհամաձայնեցված է, քանի որ նախկինում պահանջում էին, որ Սահակաշվիլին անհապաղ վայր դնի իր պարտականությունները, բայց հետո Իվանիշվիլին համաձայնեց, որ Սահակաշվիլին շարունակի պաշտոնավարել: Նա նաև նշեց, որ Իվանիշվիլին կարծես արդեն առաջարկել է նախագահի պաշտոնի համար իր ընտրած թեկնածուին, որի անունը դեռևս որևէ բան չի ասում ո՛չ մեզ, ո՛չ միջազգային հանրությանը, իսկ Սահակաշվիլիի կուսակցության կողմից, որպես հետնորդ արդեն շոշոփվում է Վանո Մերաբիշվիլիի անունը, որը քաղաքագետի կարծիքով վտանգավոր է Հայաստանի համար, քանի որ.« Իզուր չէ, որ բոլորը 2008-ի օգոստոսյան պատերազմական գործողությունները կապում են Մերաբիշվիլիի անվան հետ: Մերաբիշվիլիին այդ բանում մեղադրում են և՛ Բուրջանաձեն, և՛ Սալոմե Զուրաբիշվիլին և՛ նախկին պաշտպանության նախարար Օքրուաշվիլին, և՛ ներկայիս վարչապետ Իվանիշվիլին, բայց դա չի խանգարում Սահակաշվիլիին նրան պատրաստել որպես իր կուսակցության թեկնածու»:
Քաղաքագետը նշեց, որ Իվանիշվիլին շատ ավելի ճկուն մարդ է և նրա անունը կապում են Բերևզովսկու և նրանց հետ, ովքեր առնչվում են Ռուսաստանի հետ և միևնույն ժամանակ ներկայացնում են կազմակերպված հանցավոր աշխարհը:
Շաքարյանցը չբացառեց, որ վրացիները պահպանեն այս երկու մասի բաժանված իշխանության մոդելը, այսինքն նախագահի պաշտոնը մնա Սահակաշվիլիին, իսկ գործադիր իշխանությունը Իվանիշվիլիին: Նա նաև հավելեց, որ դա չի բխում հայերի շահերից, քանի որ Սահակաշվիլին մի քանի անգամ հասցրել է կոշտ խոսել Ջավախքի վերաբերյալ, բացի այդ. «Նա արդեն հասցրել է նեղացած պահանջներ ներկայացնի, թե ինչու Աբխազիայի հայերի միության ներկայացուցիչները եղան Երևանում: Ես կարող եմ հարց տալ, իսկ ինչո՞ւ չպետք է լինեին»: Քաղաքագետը նաև հիշեցրեց, որ Իվանիշվիլին ներում է շնորհել տարբեր հայ գործիչների, որոնք բանտում էին հայտնվել վրաստանի նախագահի մեղադրանքների պատճառով և Սահակաշվիլիի պաշտոնավարման դեպքում իրավիճակը Ջավախքում կսկսի ավելի սրվել:
ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ