Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԸՆՏԱՆԻՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ Է ՀԱՅԻ ԿՅԱՆՔՈՒՄ

$
0
0

ԸՆՏԱՆԻՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ Է ՀԱՅԻ ԿՅԱՆՔՈՒՄ

Այսօր Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ասաց, որ  2011թ.-ի մարդահամարների արդյունքներով մեր Հանրապետությունում տնային տնտեսությունների (ընտանիք) քանակը կազմել է 763.600 , այդ նույն ցուցանիշը 2001թ.-ին եղել է 779.400 : Նա նաև նշեց, որ մեր տնային տնտեսությունները միջին հաշվով բաղկացած են չորս մարդուց:

Ինչ վերաբերում է հայկական ընտանիքի հոգեվոր կառուցվածքին, ապա հոգեբան Աննա Բադալյանը ասաց, որ ընտանիքը եղել և մնում է բարձրագույն արժեք: Խնդիրները իհարկե շատ են լինում՝ ինչպես ամենուր, բայց պետք է կարողանալ պահպանել համերաշխությունը և փոխադարձ հարգանքը՝ այդ  խնդիրները լուծելու ճանապարհին: Նա փաստեց, որ այսօր նույնիսկ հայ տղամարդնը  պատրաստ է օգտվել հոգեբանի ծառայություններից՝ իր ընտանիքը պահպանելու և ամրացնելու նպատակով: Նա նշեց, որ .

« Մեր ազգային հոգեկերտվածքը մեզ թույլ է տալիս աշխարհում գոյություն ունեցող չորս ընտանեկան ճգնաժամերից երեքը հաղթահարել և դա բավականին գովելի երևույթ է: Այստեղ կա միայն մի ճգնաժամ, որի պատճառը ներանձնային կոնֆլիկտներն են»:

Հոգեբանը ասաց, որ յուրաքանչյուր ընտանիք՝ անկախ ազգային պատկանելիության, պետք է գիտակցի, որ հանդուրժողականությունը միակ ելքն է հարաբերությունը վերականգնելու ճանապարհին. «Հանդուրժել չի նշանակում զիջել, հանդուրժել նշանակում է զգալ, գալ ընդհանուր համաձայնության՝ ի բարօրություն ընտանիքի, երեխաների և հենց իրենց համար: Չէ որ այդ ընտանիքը ստեղծվել է մեծ հույսերով, երազանքներով:»

Նա  շեշտեց, որ հայ ազգի համար ընտանիքը միշտ էլ մեծագույն արժեք է եղել, որովհետև հենց ընտանիքում են մարդիկ կարողանում հոգեպես աճ գրանցել և ի կատար ածել իրենց երազանքները : Ընդհանրապես հայ ավանդական ընտանիքները եղել են բավականին մեծ, միջինը մետ 50 անձից բաղկացած, և բոլորն էլ համերաշխ ապրել են մի հարկի տակ, քանի որ ունեցել են բարձր արժեքային համակարգ:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles