Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀԱԿ-Ն ՈՒ ՕԵԿ-Ը ՆՈՐՄԱԼ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ

$
0
0

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀԱԿ-Ն ՈՒ ՕԵԿ-Ը ՆՈՐՄԱԼ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ

Երեւանի ավագանու ընտրությունների ողջ քարոզարշավն ընթացքավ ՀԱԿԿ ավագանու ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանի եւ ՕԵԿ-ի ցուցակում երկրորդ համարի` Հովհաննես Շահինյանի փոխադարձ վիրավորանքներով: Հիշեցնենք, որ ի պատասխան Հ. Շահինյանի այն դիտարկման, որ Վ. Խաչատրյանի քաղաքապետ եղած ժամանակ ողջ քաղաքը ավտոտնակապատվեց, վերջինս հայտարարել էր, թե Հ.Շահինյանն այն մարդը չէ, որին պետք է արձագանքի: Իսկ այսօր ընտրություններն անցյալում են, վիրավորանքները` նույնպես, ինչը "Իրավունք"-ի հետ զրույցում փաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԸ:

- Պարոն Շահինյան, ի վերջո, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր եւ Վահագն Խաչատրյանի միմյանց հասցեին վիրավորական հայտարարություններ անելը ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում:

- Չեմ լսել, որ Վահագն Խաչատրյանը իմ մասին վատ խոսի կամ ես իր մասին: Ես խոսել եմ ՀԱԿ-ի ղեկավար մարմնի մասին, որ պատերազմից, հրադադարի պայմանագրից` 1994 թվականից հետո, մենք հիանալի հնարավորություն ունեինք 1995-96 թվականներին ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնել Հայաստանում, որի շնորհիվ այսօր լրիվ ուրիշ սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակ կլիներ, ինչը չեղավ: Ես այդ մասին եմ խոսել, թե չէ անձնական ի՞նչ պետք է լինի: Վահագն Խաչատրյանը նորմալ անձնավորություն է, իսկ ես ի նկատի ունեմ իրենց այդ կառավարման տարիների վնասները, որ կրել է մեր պետությունը, որի պատճառով մենք հետ շպրտվեցին: Մինչդեռ մեր հաղթանակը կկրկնապատկեինք, եթե անցկացնեինք ժողովրդավարական ընտրություններ եւ այսօր բոլորովին ուրիշ Հայաստան կունենայինք, ինչին, որ այսօր մենք քայլ առ քայլ գնում ենք: Անցել է 20-25 տարի, բայց դրա հետեւանքները դեռ կան:

- Երեկ ամբողջ քաղաքական էլիտան Աբովյանում մասնակցում էր եկեղեցու օծման արարողությանը, ինչո՞ւ չերեւացին ՕԵԿ-ի քաղաքական դեմքերը:

- Անձամբ ես երկու մարդ գիտեմ, որ այնտեղ է եղել` ես եւ Արմեն Երիցյանը: Ես հրավիրված էի, իսկ Ա.Երիցյանին էլ տեսա, որ այնտեղ էր:

- Իսկ Արթուր Բաղդասարյա՞նը:

- Տեղյակ չեմ, թե ինչու չէր եկել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles