Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՇԽԱՐՀԻ ՈՐԵՒԷ ՄԻ ՏԵՂ ԱՆՎՃԱՐ ԲԱՆ ԲԱԺԱՆԵՔ ՈՒ ՏԵՍԵՔ ԱՐԴՅՈՒՆՔԸ

$
0
0

ԱՇԽԱՐՀԻ ՈՐԵՒԷ ՄԻ ՏԵՂ ԱՆՎՃԱՐ ԲԱՆ ԲԱԺԱՆԵՔ ՈՒ ՏԵՍԵՔ ԱՐԴՅՈՒՆՔԸ


Աբովյանում կառուցված Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը մասնակցել էին ոչ միայն քաղաքական էլիտայի ներկայացուցիչներն, այլ նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մի շարք բարձրաստիճան հյուրեր, ու, իհարկե,  ՀՀ քաղաքացիներ,  որոնց ցանկությունը եկեղեցու բացման արարողությանը ներկա գտնվելու կարծես թե բավական մեծ էր: Սակայն արի ու տես, որ օծման արարողությունից եւ ՀՀ նախագահի եկեղեցու տարածքը լքելուց հետո, տեղի հավաքված ժողովուրդը աննկարագրելի ձեւով «հարձակում գործեց» սեղաններին դրված մատաղի վրա: Հավաքվածներից   շատերն անգամ իրենց հետ բերել էին պոլիէթիլենային տոպրակներ, որոնց մեջ էլ լցնում էին սեղանին դրված ուտելիքը: Թե ի՞նչ է նշանակում քրիստոնեա ժողովրդի նման պահվածքը, այն էլ մատաղի սեղանի շուրջ ճշտեցինք Կոմիտաս Վարդապետ Հովնանյանից.
-Ես այնտեղ չեմ եղել ու նման բան չեմ տեսել, հետեւաբար չեմ կարող մեկնաբանել: Ամեն մի մարդ իր ընկալումն ու պատկերացումն ունի, դժվար է խոսել մի բանից ինչ չես տեսել: Կասեմ, որ այստեղ կա կրթության, դաստիարակության խնդիր: Մարդ պետք է իմանա ինչպես կարելի է իրենց դրսեվորել որեւէ տեղ: Բայց դուք մի կարծեք, որ նման  խնդիր միայն Հայաստանն ունի: Օրինակ` Ֆրանսիայում, քաղաքական գործիչները շատ անգամ ճաշկերույթներ են իրականացնում եւ ինչպես հայերն են սիրում ասել վերջում ֆուրշետ է կազմակերպվում եւ մարդիկ գալիս են տոպրակներով ու իրենց հետ վերցնում են այն ամենն ինչ սեղանին է եւ ինչն իրենց ճաշակով է:
Այն մարդիք, որոնք գալիս ու մատաղին են մասնակցում, սակայն հավատք չունեն,  դա լավ չէ: Եթե մարդ իր ամբողջ կյանքում դաստիարակվել է որպես աթեիստ, ապա մատաղի սեղանը համարժեք է որեւէ սեղանի, նա տարբերություն չի դնի: Դա անձից է կախված: Չեմ կարծում, որ ամողջ հավաքվածները եկել ու մատաղի միսը լցնում էին տոպրակների մեջ, նման մարդկանց մեկ ձեռքի մատների վրա կարելի էր հաշվել: Կան նման երեւույթներ, իսկ երեւույթներն ամեն տեղ են առկա, դա միայն Հայաստանին հատուկ որեւէ բան չէ: Աշխարհի որեւէ մի տեղ անվճար բան բաժանեք ու տեսեք արդյունքը:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles