Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

“ԵԹԵ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՐԱՊԵԼ, ՄԱՐԶԻԿ ԷԼ ԿԴԱՌՆԱՆ”

$
0
0

“ԵԹԵ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՐԱՊԵԼ, ՄԱՐԶԻԿ ԷԼ ԿԴԱՌՆԱՆ”


Մեկնարկել է փոխպատվաստված օրգանով մարդկանց հայկական առաջին սպորտային խաղերը: Երկօրյա մրցումներն ընդգրկում են փոքր եւ դաշտային թենիս, բոուլինգ, լող ու վազք: Տրանսպլանտ խաղերն արդեն ունեն փոխպատվաստված երիկամներով 25-60 տարեկան 18 մասնակից:

“Իրավունքը” ներկա գտնվելով փոքր թենիսի խաղին` զրուցեց փոխպատվաստված մարդկանց հայկական ասոցիացիայի նախագահ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ.

- Անցած տարի ստեղծեցինք փոխպատվաստված մարդկանց հայկական ասոցիացիան եւ որոշեցինք, որ նախկին СНГ երկրներից առաջին անգամ Հայաստանը մասնակցի այս խաղերին: Այս տարի միջազգային տրասպլանտ մրցույթները պետք է լինի Հարավ-աֆրիկյան հանրապետությունում: Դե, մենք առայժմ Հայաստանում ենք սկսել, տեսնենք ինչ արդյունքներ կլինեն, երեւի ինչ-որ ձեւով կփորձենք մասնակցել նաեւ միջազգային մրցույթներին:

- Իսկ արդեն որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերե՞լ եք:

- Պայմանավորվածություն չկա, արդյունքները կլինեն, հետո նոր կդիմենք:

- Ըստ Ձեզ այս նախաձեռնությունը Հայաստանում ապագա կունենա՞:

- Կարծում եմ` դեռ պիտի խորանա: Այս տարի առաջին անգամ էր կազմակերպվում, մյուս տարի ավելի մեծ մասշտաբով կլինի  ու ավելի շատ մասնակիցներ կունենանք: Շատ լավ բան է, պետք է որ իր արդյունքը տա, որովհետեւ վերջնական նպատակն այն է, որ մարդիկ իմանան փոխպատվաստման մասին  եւ զարգանա փոխպատվաստումը Հայաստանում: Ավելի շատ մարդիկ վիրահատվեն ու կապված չլինեն դիալեզի ապարատից, այսինքն ` ազատ կյանքի որակը հիմա ուրիշ է արդեն:

Եվ այսպես, փոքր թենիսի մրցումների հաղթողներն են`

1-ին տեղ` Աղասի Գրիգորյան

2-րդ տեղ`Մնացական Եսայան

3-րդ տեղ` Էդմոն Ղարդաշյան:

Վերջիններիս մարզիչը` ՀՊՃ համալսարանի դասախոս, մանկավարժ  ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ գոհ է արդյունքներից.

- Ընդամենը մեկ ամիս են մարզվել, բայց արդեն արդյունքն ունենք: Ես ընդամենը ցույց եմ տալիս, կատարողն իրենք են, յուրացնողը` նույնպես: Երեքն էլ հավասար մասնակցել են պարապմունքներին, բայց ում բաժին հասավ առաջին տեղը, բնականաբար, ավելի աշխատասեր է եղել, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնողներն էլ իրենց չափով լավագույնս ներկայացան:

- Իսկ նախկինում փոխպատվաստված օրգանով անձանց մարզե՞լ եք:

-Միշտ պարապել եմ ուսանողների եւ աշակերտների հետ եւ առաջին անգամ էր, որ մարզում էի փոխպատվաստված օրգանով անձանց: Ես չեմ համարում, որ նրանք խնդիր ունեն, որովհետեւ պարապմունքների ընթացքում իրենք միշտ էլ շատ ազատ, հանգիստ, սպորտային վիճակում են եղել: Ոչ մի խնդիր չի եղել պարապմունքների ընթացքում, որ ասեմ, թե ինչ-որ հարցում նեղվեցին, չկարողացան կամ չդիմացան: Ես նրանց համարում եմ հիմնական խմբի պարապողներ:

- Պարոն Առաքելյան, իսկ նախքան պարապմունքները սկսելը խորհրդակցե՞լ եք բժիշկների հետ:

- Բնականաբար, նախնական հենց իրենց բժիշկներից, ովքեր մասնակցում են, հարցրել ենք նրանց ծանրաբեռնվածության մասին: Սկզբնական մարզումները ուղղակի նախավարժանքի տեսքով չենք արել,  այլ ավելի թույլ ենք կազմակերպել պարապմունքները: Ինքս նաեւ կինեզոլոգ եմ եւ, եթե որեւէ մեկն իրեն վատ զգար կամ ինչ-որ խնդիրներ ունենար, ապա անպայման պարապմունքները կթեթեւացնեի կամ ընդհանրապես կդադարեցնեի մարզելը:

- Որքանո՞վ եք կարեւորում այս նախաձեռնությունը:

- Առօրյայում մարդիկ մտածում են, որ, եթե ինչ-որ մեկը պրոբլեմ ունի, ուրեմն`հասարակության լիարժեք անդամ չէ կամ այլ ձեւի վերաբերմունք են ունենում նրա նկատմամբ: Իսկ հիմա տեսնում ենք, որ իրենք իրենց կեցվածքով , իրենց պահվածքով, լիարժեք մարդիկ են: Նույնիսկ ասում եմ, եթե շարունակեն պարապել, մարզիկ էլ կարող են դառնալ եւ կապ չունի, թե ինչ մարզաձեւից:

- Կկարողանա՞նք հասնել նրան, որ նաեւ միջազգային տրանսպլանտ խաղերին մասնակցի Հայաստանը:

-Իհարկե, եթե իրենք շարունակեն մարզվել, պարզ է, որ կկարողանանք: Բայց , հնարավոր է ինչ-որ երկրից ներկայացնի մեկն, ով աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն է: Սակայն, որ մերոնք կկարողանան, այդքան կամք ունեն, դա միանշանակ է: Ցանկացած երկրի հետ կարող ենք մրցել, եթե չլինեն պրոֆեսիոնալ մարզիկներ: Չենք կարող մեկ տարում պատրաստել հակառակորդ տասը տարվա պարապողի դեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles