ՄԱԴՐԻԴԻՍՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ
https://fbcdn-sphotos-g-a.akamaihd.net/hphotos-ak-prn1/936837_617267908302781_1776222885_n.jpgԻսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումն ավարտվեց: Մադրիդի Ռեալն իր հարկի տակ պարտվեց Մադրիդի Ատլետիկոյին , որն արդեն 14 տարի է չէր կարողանում հաջողության հասնել արքայական ակումբի նկատմամբ:
Հանդիպման 14-րդ րոպեին հաշվի մեջ իր թիմին առաջ մղեց Կրիշտիանո Ռոնալդուն, ապա 35-րդ րոպեին պատասխան գոլի հեղինակ դարձավ` Դիգեո Կոշտան: Թիմերին չհաջողվեց հաղթողին որոշել հիմնական ժամանակում և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Ավելացված 30 րոպեների ընթացքում էլ գրանցվեց ընդամենը մեկ գոլ, Միրանդայի խփած գնդակը հաղթանակ պարգևեց Ատլետիկոյին: Արքայական ակումբի մարզական բախտն ուղղակի չբերեց, Ժոզե Մոուրինյոի սաներն ամեն բան արեցին, գրոհների պակաս չկար, սակայն, ամեն անգամ գնդակն անհավանականորեն`դարպասում հայտնվելու փոխարեն դիպչում էր դարպասաձողին ու դուրս գալիս դաշտի սահմաններից: Այսպիսով` Մադրիդի Ռեալին այս մրցաշրջանում չի հաջողվում տիտղոսներ նվաճել:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ