Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱԻՆ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՓՈՐՁԱԳԵՏԸ «ԻՐԱՎՈՒՆՔ»-ԻՑ ԽՌՈՎԵՑ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

$
0
0

ԱԻՆ-Ի  ԳԼԽԱՎՈՐ  ՓՈՐՁԱԳԵՏԸ  «ԻՐԱՎՈՒՆՔ»-ԻՑ  ԽՌՈՎԵՑ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ  ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայաստանում այս պահին, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանի, վտանգավոր ատրակցիոններ չկան, այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց նա: «Այսօրվա  դրությամբ ՀՀ  տարածքում գրանցված է  եւ շահագործվում էթվով 126 ատրեակցիոններ, որոնցից 83-ը բաժին է ընկնում Երեւան քաղաքին, Կոտայքում գրանցված են 6-ը, Լոռիում 9-ը, Շիրակում 19-ը եւ Սյունիքում 9-ը:Համաձայն տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին ՀՀ օրենքի` ցանկացած արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող կարուսել տարեկան 1 անգամ ենթարկվում է տեխնիկական անվտանգության փորձաքննության, եւ համապատասխան  տեխնիկական անվտանգության դրական փորձաքննության եզրակացությունից հետո իրավունք ունի շահագործվելու:Այսօրվա դրությամբ  փորձաքննության ենթարկված կարուսելներից  9-ը ստացել են դրակա եզրակացություն,83-ը գտնվում են փորձաքննության փուլում, իսկ մի քանի կարուսելներ էլ ժամկետի մեջ  են նախորդ փորձաքննությունից հետո:Կարուսելները  չեն շահագործվի այն ժամանակ ,երբ փորձաքննության ընթացքում կհայտնաբերվեն այնպիսի թերություններ, որոնք իրեցդ բնույթով տեխնածին վթարի սպառնալիք են առաջացնում»:

Բայց տիկին Հովհաննսիսյանը չկարողացավ հիշել մի դեպք, երբ իրենք ասել են, որ վերջ, այս կորուսելը այլեւս չի կարող շահագործվել:Ուղղակի շշմելու բան է, փաստորեն, կարուսելները այնքան «խորամանկ են», որ փորձաքննության ընթացքում իրենց «լավ են դրսեւորում», բայց հենց ԱԻՆ-ի աշխատակիցները ոտքները քաշում են մի փորձանք պատահում է: Դե ինչ մեղք ունեն այդ սուրբ փորձաքննություն իրականացնողները: Եւ ով է ասում, որ նրանք գումարի դիմաց են տալիս փորձաքննության եզրակացություններ:

Երբ ասուլիսի ընթացքում հիշեցրեցի տիկին Հովհաննիսյանին մեր ունեցած հարցազրույցը եւ իր իսկ խոսքերը, որ ինքը հո՞ վերելակի կամ այլ վտանգավոր օբյեկտների կողքին պահակ չի նստելու, հետո ինչ որ եզրակացություն է տվել: «Իրավունքի» այն հարցին, թե ի վերջո որքանո՞վ են հավաստի այդ փորձաքննությունները, տիկինը պատասխանեց. «Մենք եթե տրամադրում ենք բացասական եզրակացություն, այդ եզրակացության 1 օրինակը, անկախ նրանից դրական կլինի, թե բացասական, ուղարկում ենքմեր լիազոր մարմնին ԱԻՆ, որտեղ կա ստեղծված համապատասխան տեսչություն եւ ժամերի ընթացքում նախարարի կարգադրագրի հիման վրա ցանկացած արտադրական օբյեկտի այդ թվում եւ վերելակի շահագործումը դադարեցվում է:Եթե մենք տալիս ենք բացասական եզրակացություն եւ օբյեկտի սեփականատերը անտեսում է մեր բացասական եզրակացությունը , չի գնահատում ռիսկայնությունը եւ շարունակում է տվյալ վտանգավոր օբյեկտի շահագործումը , դա արդեն իր խնդիրն է , եթե մենք տալիս ենք եզրակացություն, դա չի նշանակում որ մենք պահակ ենք:Եթե փորձագետը տա սխան եզրակացություն,ապա նա կրում է ընդհում մինչեւ քրեական պատասխանատվություն եւ մինիմալ աշխատավարձի 500-ապատիկի տույժ»:

Լավ, ասենք հավատացինք, բայց որպեսզի մեր ընթերցողը ավելի լավ պատկերացում կազմի, թե այդ ինչ փորձաքննություն է իրականացվում, հիշեցնենք մի դեպք, երբ 2011 թ փետրվարի 10-ին Բուզանդի 89 շենքի բակում վերամբարձ կռունկ էր շրջվել, որի հետեւանքով կռունկավոր Վոլոդիա Կարապետյանը մահացել էր, եւս մեկ աշխատակից վիրավորվել էր, դիմեցինք ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին եւ խնդրեցինք մեզ տրամադրել վերամբարձ կռունկի վերջին փորձաքննության  եզրակացությունը, մեզ տրամադրեցին հետեւյալ տեղեկատվությունը, որ կռունկը անցել է փորձաքննություն եւ այն դրական է եղել, իսկ վթարը տեղի է ունեցել, քանի որ կռունկավարը սրտի կատված է ստացել:Բայց դեպքից անմիջապես հետո մեկ այլ լրատվամիջոցի հենց այդ նույն փորձաքնության վերաբերյալ տրամադրել էին մեկ այլ տեղեկատվություն, որ վերամբարձ կռունկը անցել է փորձաքննություն, սակայն եզրակացությունը եղել է բացասական, թերությունները չեն շտկվել, ինչը կռունկի շրջման պատճառ է հանդիսացել:Բայց սա դեռ ամենը չէ, դեպքից հետո Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագետներից մեկը հանդես էր եկել հայտարարությամբ, որ փորձաքննության եզրակացությունը սկզբից եղել է բացասական, այնուհետեւ թերությունները շտկվել են: Փաստորեն եթե մեկ կռունկի համար առկա է երեք փորձաքնության եզրակացություն, ապա կարելի է դատողություններ անել, թե ինչպես է առհասարակ կատարվում փորձաքննությունը:

Երբ հրավիրված ասուլիսի ժամանակ մենք անդրադարձանք նաեւ վերոհիշյալին, տիկին Հովհաննիսյանը պարզապես խռովեց մեզնից. «Չեմ հասկանում, հիմա մենք կարուսելներից ենք խոսում, թե մնացած վտանգավոր օբյեկտներից»: Ոչ հարգելիս, մենք խոսում ենք ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի արտադրական վտանգավոր օբյեկտների կատարված փորձաքննության եզրակացություններից, որոնց հետեւանքով մարդիկ են զոհվում, բայց արդյունքում, նույնիսկ դատարանում դրանց համար, ոչ ոք պատասխան չի տալիս:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles