Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԻՐԱՆԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԻ ՀԱՐՎԱԾԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

$
0
0

ԻՐԱՆԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԻ ՀԱՐՎԱԾԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Այսօր քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը խոսելով Իրանում սպասվելիք նախագահական ընտրությունների մասին ասաց, որ Իրանը տարածաշրջանում մեծ կշիռ ունեցող երկիր և կարևոր գործընկեր է Հայաստանի համար, հետևաբար այնտեղ կայանալիք ընտրությունները ևս մեծ կարևորություն ունեն: Նա նշեց, որ Հայաստանի համար ձեռնտու է կայունությունը Իրանում.« Կարևոր է, որ ընտրություններից հետո Իրանի նոր իշխանությունները շարունակեն սերտ համագործակցությունը մեր երկրի հետ»:

Նա նշեց, որ այս ընտրություններին արդեն իսկ հայտ են ներկայացրել ավելի քան 70 թեկնածու, որոնց մեջ կա նաև կին՝ ինչը աննախադեպ երևույթ է մահմեդական երկրների համար: Պարոն Շաքարյանցը կարևորեց այն փաստը, որ ապրիլի 9-ին նախագահի երդմնակալության կապակցությամբ Երևան էր ժամաներ Իրանի արտգործնախարարը, ով հինգ օր անցկացրեց Երևանում՝ լարված բանակցությունների մեջ. « Սա նշանակում է, որ նախ ինքըտան Իրանը մեծ նշանակություն է տալիս ապագայում՝ իրենց նախագահական ընտրություններից հետո, Հայաստանի հետ հարաբերություններին: Երկրորդը՝ դա նշանակում է, որ նաև Հայաստանն է գիտակցում, որ հունիսի 14-ից հետո Իրանը մնում է առաջնային հետաքրքրությունների շարքում»: Նա նշեց, որ հայ-իրանական հարաբերությունները շատ կարևոր են և չպետք է ապակայունան որևէ պատճառով:  Իրանում ընտրությունների արդյունքներից է կախված նաև մեր տնտեսական կապերի, տնտեսական պայմանագրերի ապագան, համագործակցության բավական մեծ ծրագիր կա, որը նոր-նոր պետք է թափ ստանա:

Քաղաքագետը տեղեկացրեց, որ 99%-ով դադարեցվել է Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի կառուցումը.« Երբ մեր ԱԳՆ-ն Մոսկվայում էր, խոսք գնաց, որ Հայաստանի համար անհրաժեշտ է այլընտրանքային կոմունիկացիայի կազմավորում՝ դեպի Հարավ: Դա օրակարգի հարց է, դեպի հարավ դա դեպի Պարսից ծոց է, ահա թե ինչու մեզ հարկավոր է, որ պահպանվի կայունություն ու Իրանի նոր իշխանությունները, նոր նախագահի թիմը անխափան շարունակի այն հարցերը, որ համաձայնությունների շրջանակով պլանավորած են»:

Խոսելով Իրանում հայերի զբաղեցրած դիրքի մասին քաղաքագետը ասաց, որ դեռևս Իսլամական հեղփոխությունից առաջ  շատ ու շատ հայեր աչքի են ընկել Իրանում և  ունեցել են  ազդեցություն՝ հիմնված հեղինակության և հարգանքի վրա: Դրա շնորհիվ  նրանց ձայնը միշտ լսելի է եղել և մինչ օրս Իրանում հայաստանցի, կամ հայկական համայնքի ներկայացուցիչ հայի համար խոչնդոտ չկա, եթե նա չի խախտում այդ երկրի օրենքը:

«Իզուր չէ, որ այս տարի Ցեղասպանության տարելիցին Իրանի փոխխոսնակը շատ նուրբ արտահայտություն արեց, ասաց, որ «այն ուժերը, ովքեր հայերի ցեղասպանությունն են կատարել Օսմանյան Թուրքիայում հիմա ցեղասպանություն են կատարում Սիրիայում»: Խորը մտածեք, թե ում մասին է խոսքը գնում, շատ խորը մտածեք: Ու դա ասում է մահմեդական երկրի խորհրդարանի փոխխոսնակ, այսինքն պաշտոնապես: Եվ ամբողջ աշխարհի  հայությանը  արտահայտելով  իր ցավակցությունը և բարեմաղթանքները, նա նաև ընդգծել է  դա»:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles