Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱԿԱՍ ՉԿԱ

$
0
0

ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱԿԱՍ ՉԿԱ

Կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը այսօր պատասխանելով լրագրողի հարցին ասաց, որ ինքը ներկա չի եղել Աբովյանի Սբ. Հովհաննես եկեղեցու օծմանը, բայց հետևել է այդ արարողությանը լրատվամիջոցների միջոցով:

Նա ասաց, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ինչի վրա ծախսի իր սեփական գումարները, բայց միևնույն ժամանակ ավելացրեց.« Ես գիտեմ, որ մեր երկրում եկեղեցու պակաս չկա, Ջիվանին էլ ժամանակին եկեղեցու համար գրել է չէ.« մի քաղաք տեսա ժամի սիրահար, իրենք հաց չունեն ուտելու համար յոթ եկեղեցի են կառուցել, խելքին աշե»: Նա նաև հավելեց, որ դա Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի միջոցներով է կառուցվել և նա է որոշողը, թե ինչի վրա ծախսել այդ միջոցները: Նա նաև ասաց, որ այս լարված տրամադրությունների հետևանքով ցանկացած պահի կարող է ժողովրդի պոռթկում լինել և դրա դեմը առնել չի լինի, դրան պետք է պարզապես ուղղություն տալ: Նա ասաց, որ այս պարագայում ճիշտ էր, որ կառավարությունը փորձեր է անում մեղմել գազի գնի թանկացումը: Նրա համոզմամբ պետք է հիմնական բեռը տեղափոխել խոշոր հարկատուների վրա և հատուկ գներ սահմանել անապահով խավի համար:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles