ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎԱԾ Է
Այսօր «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ասաց, որ Հայաստանը ընտրություններից հետո մտնում է նոր քաղաքական փուլ և հիմա քաղաքական ուժերը պետք է այլ կերպ աշխատեն: Քաղաքականությունը փողոցներից կգնա պառլամենտի և լրատվամիջոցների դաշտ: Նա փաստեց, որ Հանրապետական կուսակցությունը հաղթանակեց ամենուր, իսկ ընդդիմությունը փլատակների վրա է, նրանք չկարողացան իրական պայքար ցույց տալ: Ինչ վերաբերում է ընդդիմության միավորմանը, ապա ըստ քաղաքագետի նրանք նույնիսկ միավորված չեն կարողանա լուրջ ուժ ներկայացնել իշխող կուսակցության դեմ, հարցը միավորվելը չէ, հարցը ռեալ, ուժեղ ընդդիմադիր ուժ ձևավորելն է, որը կաշխատի ճիշտ մեթոդներով:Պետք է աշխատել ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ նաև դրանց միջև ընկած ժամանակահատվածում: Բացի այդ կուսակցությունները, պետք է ընդլայնեն իրենց ուշադրության դաշտը, չբավարարվեն Երևանով և իրենց հայացքը նետեն նաև մարզերի վրա:«Լուրջ ընդիմություն այսօր չկա, և այն ինչ կատարվում է դա կազմաքանդում, փլուզում է»:
Սկսվել է քաղաքական նոր շրջան, չորս տարի ժամանակ կա աշխատանքի համար, եթե նախկինում ընդդիմադիր ուժերը հենքը դնում էին ընտրությունների վրա, փորձում էին միանգամից ընտրական շրջանում լուծել ամեն ինչ, ապա այսօր պետք է փոխի իր աշխատելաոճը: Բացի այդ ընդդիմությունը շարժվում էր ընդդեմ սկզբունքով, ոչ թե հանուն, ինչն էլ արդյունք չի տալիս: Դրա համար ՀՀՇ-ն վերականգնելով փորձ է արվում համախմբել մարդկանց՝ հանուն որոշակի գաղափարների, ոչ թե ընդդեմ: Նրանք փորձում են պահպանել ՀՀՇ-ի բռենդ դարձած անունը, իսկ թե ինչ կստացվի քաղաքագետի կարծիքով ժամանակը ցույց կտա:
ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ