Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՇԽԱՏԱՆՔ ՊԵՏՔ Է ՏԱՐՎԻ -Ի ՀԵՏ

$
0
0

ԱՇԽԱՏԱՆՔ ՊԵՏՔ Է ՏԱՐՎԻ <ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ>-Ի ՀԵՏ

Այսօր ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանը անդրադառնալով Հայաստանում գազի գնի թանկացմանը ասաց, որ դա ամենևին էլ չի նշանակում, թե Ռուսաստանը այդ կերպ ճնշում է գործադրում Հայաստանի վրա` Եվրասիական մաքսային միությանը անդամակցելու համար:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը այսօր էլ բանակցում է ռուսական կողմի հետ և փորձում է միջոցներ ձեռնարկել գազի գնի կտրուկ բարձրացումը կանխելու համար: Պարոն Այվազյանը հավատացրեց, որ գինը 60%-ով չի բարձրանա, կլինի սուբսիդավորում.< Ամսի 23-ին ԱԺ-ում հրավիրված են լսումներ, որոնց ժամանակ կքննարկվեն գազի գնի բարձրացման պատճառները Հայաստանի սահմանի ներսում>:

Վարդան Այվազյանը նաև նշեց, որ այսօր շատ կարևոր է ազգաբնակչության եկամուտների զգալի բարձրացումը, որպեսզի հնարավոր լինի դիմակայել այս գնաճին:

Նշենք, որ Հայաստանի տարածքում գնաճը պայմանավորված է նրանով, որ <ՀայՌուսգազարդ> ընկերությունը ցանկանում է ավելի  ընդլայնվել և մոդերնիզացվել:

<Իրավունք>-ի հարցին, արդյոք հնարավոր կլինի <ՀայՌուսգազարդ>-ին հասկացնել, որ այսօր մոդերնիզացիայի ժամանակը չէ,  Հայստանը պատրաստ չէ  դրան, այդ ծրագրերը պետք է մի քանի տարով հետաձգել, Վարդան Այվազյանը պատասխանեց.

<Բա ես ասում եմ դա պետք է հասկացնենք, ինձ ասում են` ինչու նախկինում չեք մտածել, որովհետև նախկինումնրանք այդքան ծախսեր չեն արել: Կգա ամսի 23-ը, ամսի 24-ը, մենք կքննարկենք կներկայացնենք: Ինձ թվում է հատկացումների և ծախսերի մասը իրենց մոտ ավել են>:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles