Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԼՈՒԾՎԻ ՄԻԱՅՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

$
0
0

ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԼՈՒԾՎԻ ՄԻԱՅՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Այսօր քաղաքագետներ Անդրանիկ Իսպիրյանը և Սուքիաս Գրիգորյանը անդրադառնալով սիրիական հակամարտությանը նշեցին, որ այն դեռ կարող է շատ երկար տևել և միակ սթափ լուծումը դա հակամարտող կողմերի միջև բանակցային գործընթաց սկսելն է.< պետք է նստեն սեղանի շուրջ և բանակցությունները կտան որոշակի արդյունք>: Անդրանիկ Իսպիրյանը ասոաց, որ< բանակցություններ սկսելը չի նշանակում, որ մի երկու օրվա արդյունքում կլինի դրական արդյունք,  նույն ՌԴ արտգործնախարարը շեշտեց, որ բանակցությունները սխալ է որոշակի ժամկետով սահմանափակել, որովհետև պատմությունը ցույց է տալիս, որ շատ ճգնաժամերի հարթումը պահանջում է տասնյակ տարիներ, և փորձել նման լուրջ խնդրի հետ կապված կոնֆերանսը կամ բանակցությունները սահմանափակել ժամկետներով առնվազն սխալ է>:

Նա նաև ավելացրեց, որ սիրիական հակամարտության կողմերը երկուսը չեն, այլ շատ են` մի կողմից Ասադը, մյուս կողմից այն զինյալները, որոնք իրենց մեջ ունեն լուրջ տարաձայնություններ: Այսօր կա Ազատ բանակը և մի շարք ծայրահեղ իսլամական կազմակերպություններ, որոնք մեկը մյուսի հետ չունեն ընդհանրություն: Այդ բոլոր ուժերը տարբեր կերպ են պատկերացնում Սիրիան և դեռևս չեն կարողանում մի հայտարարի գալ:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles