ԱՆՋԱՏԵՔ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԽՈՍԱՓՈՂԸ
Այսօր մեկնարկեց է ԱԺ հերթական քառօրյան, որը կշարունակվի մինչեւ մայիսի 23-ը: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 11 հարց: Մայիսի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 60 հարց, միջազգային 9 պայմանագիր:
Նշենք, որ այս քառօրյայի ընթացքում կվճռվի խորհրդարանում մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, ինչպես նաեւ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ ազգային ժողովում մայիսի 23-ին ժամը 18.00-ին գազի սակագնի սպասվող փոփոխության հետ կապված քննարկում կկազմակերպվի, որին կհրավիրվեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, կառավարության ներկայացուցիչներ:
Երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց վերը նշված քառօրյայի ծրագիրը, մասնավորապես անդրադառնալով գազի գնի թանկացմանը հայտարարեց, <Գազը ապրանք է, որը ներմուծվում է արտերկրից, եւ յուրաքանչյուր ապրանք ունի իր գինը: Այնպես չէ, որ ՀՀ իշխանությունները կարող են միանձնյա, միահեծան որոշումներ կայացնել եւ գին որոշել այնպես, ինչպես ձեռնտու է մեր ժողովրդին: Իշխանությունները, վարչապետը քննարկումներ են իրականացնում ՌԴ պատկան մարմինների հետ եւ ամեն ինչ անում են, որ հնարավորինս ցածր գնով գազը ներմուծվի Հայաստան>:
ԱՅս ելույթից հետո դահլիճում ելույթներ ու հարցեր ծագեցին միայն ՀԱԿԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի եւ <Ժառանգություն> խմբակցության քիթը ամեն տեղ մտցնող պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանի մոտ, ովքեր ինչպես միշտ սկսեցին օրակարգից դուրս հարցեր ու ելույթներ ունենալ: Բնականաբար սրան միջամտեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով տիկին Փոստանջյանին խնդրեց, որպեսզի խոսի ըստ էության, բայց արի ու տես թե ո?ւմ ես ասում խոսել ըստ էության: Ի վերջո տիկին Նաղդալյանը զգուշացումից հետո պարզապես խնդրեց, որպեսզի անջատեն ոգեւորված պատգամավորուհու խոսափողը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ