Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՐՍԵՆՅԱՆՆ ՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԱԼԸՆՏՐԱՆՔԻՆ

$
0
0

ԱՐՍԵՆՅԱՆՆ ՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԱԼԸՆՏՐԱՆՔԻՆ

Այսօր նախընտրական ու ետընտրական բոլոր թոհ ու բոհից հետո, հինգերորդգումարման ԱԺ մեկամյա պատմության մեջ նիստին երկրորդ անգամ գրանցվեց ԲՀԿ նախագահ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ: Ոմանք այդ փաստը կապում են իշխանությունների հետ ԲՀԿ-ի ակնհայտ ջերմացման գործընթացի հետ: Այդ մասին է վկայում նաեւ այն, որ ԲՀԿ-ն գրեթե ամբողջ կազմով կողմ էր քվեարկում կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններին: Ընդհանուր համերաշխության մթնոլորտից դուրս էին միայն ԲՀԿ պատգամավորներ Գուրգեն Արսենյանն ու Վարդան Օսկանյանը որոնց քվեարկությունները ուղիղ հակադիր էին իրենց կուսակցության քվեարկությանը: Հավանաբար հենց այդ երկուսն են, որ ձեւավորելու են ԲՀԿ-ական ընդդիմությունը: Սպասվում է նաեւ, որ ԲՀԿ-ն շատ ավելի հաշտ կապրի նոր-հին կառավարության հետ, թեեւ, շատերը ոչ պատահական են համարում, այն փաստը, որ երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձրացավ ամբիոն ԱԺ-ին կառավարության ծրագիրը ներկայացնելու համար Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ նիստերի դահլիճից իր հետեւից տանելով Նաիրա Զոհրաբյանին:

Հշեցնենք, որ ոչ վաղ անցյալում տիկին Զոհրաբյանը հենց ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության կողմից ներկայացված ցանկացած նախաձեռնությանը:

Հատկանշական է, որ կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ ԲՀԿ-ն աննախադեպ պասիվություն ցուցաբերեց եւ միայն Միքայել Մելքումյանն է, որ հանդես եկավ հարցով եւ ելույթով այն էլ շատ մեղմ եւ զուտ տնտեսագիտական դիրքրից: Եե համեմատենք մեկ տարի առաջ տեղի ունեցած նույն գործընթացի հետ, ապա ԲՀԿ-ի դիրքորոշման կտրուկ մեղմացումը ակնհայտ է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles