Բիոզուգարանների փոխարեն բնակարաններ տայիք կարիքավորներին. Էդմոն Մարուքյան
Հասարակական զուգարանների բարելավման ծրագրի շրջանակներում 100 մլն դրամով ձեռքբերված 2 բիոզուգարանները մինչ այսօր չեն շահագործվում, այդ ծախսը անարդյունավետ է: Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ մեջբերելով ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունից մի հատված:
«Ես մի հաշվարկ արեցի, այդ գումարով կարելի էր 20 բնակարան գնել Վանաձորում եւ տալ տնակային ավանում բնակվողներին»,- ասաց Է. Մարուքյանը: