Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՆՐԱՆՔ` ՀԵՉ, ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ` ՄԵՋ

$
0
0

ՆՐԱՆՔ` ՀԵՉ, ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ` ՄԵՋ


ԲՀԿ պատգամավորների զգալի մասը չափից դուրս խուսափում է լրագրողներից, նրանք որդեգրել են լրատվամիջոցների հետ շփման նոր տարբերակ, յուրաքանչյուր պատգամավոր ունի իր ձեւաչափը: Օրինակ` Լյովա Խաչատրյանը այդքան ժամանակ լինելուվ Ազգային Ժողովում, այդպես էլ գլխի չի ընկել, որ դա ամենեւին էլ հավաբուն չէ, ու, որ  լրագրողներին "քըշ-քըշ-քըշ" ասելը պատգամավորին հարիր բառապաշար չէ:  Իսկ Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող  ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ ռեալ շփումը փոխարինել է facebook սոցցանցում երկար ու ձանձրալի տեքստեր զետեղելով` լրագրողներին ասելով` "հետո", օլիգարխիկ պատգամավոր  Գուրգեն Արսենյանն էլ շփվում է բացառապես նամակագրական կապով: Այսպես որ գնա` մի քանի տարուց վերջինս  իր մեկնաբանությունները կթողնի միայն պատերին, որպես սեպագիր արձանագրություններ: Դե, իսկ ԱԺ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Նաիրա Զոհրաբյանն ավելորդ գլխացավանքից խուսափելու համար չպատասխանեցին մեր հարցերին` մատնացույց անելով  Տիգրան Ուրխանյանին, որի գլխին մշտապես թափվում է ԲՀԿ-ականների բացթողումների կուժն ու կուլան:
Դե ինչ, հիշեցնենք ԲՀԿ խմբակցության քաջարի պատգամավորներին, որ երկու վախը մեկ մահ է, եւ, որ Տիգրան Ուրիխանյանը ողջ կյանքում ուրիշների փոխարեն պատասխաններ չի տալու:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles