Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՍԱՐՈՅԱՆԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՊԻԵՍՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆՈՎ

$
0
0

ՍԱՐՈՅԱՆԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՊԻԵՍՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆՈՎ

Օրերս Նարեկացի արվեստի միությունում կայացավ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի առաջատար դերասան ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ թարգմանությամբ և պետական պատվերով լույս տեսած Վիլյամ Սարոյանի <<Բան ունեմ ասելու>> գրքի շնորհանդեսը:

<<Գրքում ուշադրություն եմ դարձրել, թե տվյալ խոսքն ինչպես կհնչի բեմում, կամ որքանով է նպաստում կերպարի տիպականացմանը հայերեն հնչողությամբ և թե ինչպիսի արտահայտչաձևեր ու գույներ կօգտագործի սարոյանական այս կամ այն հերոսը>>,- <<Իրավունքի>> հետ զրույցում ասաց Է. Զոհրաբյանը`հավելելով, որ Սարոյանի փորձարարական պիեսները կարող են օգտակար լինել նաև երիտասարդ բեմադրիչների համար: <<Այս փոքր թատերախաղերում ինձ գրավեց Սարոյանի գրական էքսցենտրիզմը, հումորն ու հեգնանքը, իսկ մեծ գրողները չեն կարող անհումոր լինել: Գրականության մեջ բութ լրջությունն անառողջության նշան է: Դիտելով արդեն Պուլիտցերյան մրցանակ ստացած Էլմեր Ռայսի պիեսների բեմադրությունները, որտեղ անգամ իր սիրելի դերասան Էդի Դաուլինգն էր խաղում, Սարոյանը դրանք տաղտկալի անվանեց, քանի որ զուրկ էին հումորից ու սրամտությունից…>>,- նշեց Է. Զոհրաբյանը: 
Էլֆիք Զոհրաբյանը ծնվել է Վանաձորում 1979 թ.-ին: Ավարտել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը, ինչպես նաև դրամատիկական ստուդիան: 
Նա հեղինակ է գրականագիտական հոդվածների, պիեսների, հեքիաթների, ինչպես նաև սատիրաների, որոնք տպագրվել են ավելի քան տասը անթոլոգիաներում, ալմանախներում, ինչպես նաև հանրապետական գրական մամուլում: Զոհրաբյանը թարգմանել է Վ. Սարոյանի, Օ. Ուայլդի, Լիա Կարավիայի, Արամ Սարոյանի և այլ գրողների երկեր:
2003թ.-ից մինչ այսօր, որպես անգլերենի և <<Դրամայի տեսության>> դասախոս, աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում: Արժանացել է թատերական ու գրական մրցանակների:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles